Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 5 / 448
ԱԼՈՒՃ
«մի դեղաբույս»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ālu-
«դառն բույս (՞)»
(անմիջական նախաձեւ՝ *āludi-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
alu- «պալար»
հ. հնդկ.
ālukám «ուտելի արմատ»
լատ.
alium «սխտոր»
լատ.
ālum
լատ.
ālus «ողջախոտ (դեղաբույս)»
ԱԼ-Ք
(-ոց (հգն.))
«խորք, խորունկ տեղ, հատակ, անդունդ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *sel- «բնակելի տեղ, բնակարան» բառի հետ
ԱԽԱԿԱՆ
«տոհմ»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացվել է ախտարական բառի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 346;
Աճ. ՀԱԲ 96
ԱԽԻՄ
(ախիտան)
«խորհուրդ»
Ծագումն անհայտ է
ԱԽԼԱ-
(բրբ. ալխա, ալքա)
«ախլախնձոր «երեքնուկ» բառի մեջ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախլախնձոր
ԱԽՆԹՈՐ
(աղնթոր, աղխնթոր, յախնթոր, յաղխնթոր, յաղղնթոր)
«գռեհիկ, ստորին, ծառայական»
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ արդյոք աղխ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախնթորագոյն,
աղնթորագոյն,
յախնթորակագոյն,
աղխնթորակագոյն
ԱԽՈՆԴ
-ի, -աց
«ստամոքս, փորոտիք»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ հուն. χολας (՞)
(Կապ ունի՞)
«փորոտիք»
Կապ ունի՞ հուն. χολας «փորոտիք» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախոնդանոտ
ԱԽՈՐԱՆ
«սրընթաց»
Անստույգ (հավանաբար)
Ախուրեան (Ախորան) գետի անունից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
ԱԽՈՐԺ
«ախորժելի, հաճելի, հաճույք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xvārak
«քաղցրություն, երանություն»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախորժակ,
ախորժական,
ախորժեմ,
ախորժութիւն,
անախորժական,
չախորժական,
չարախորժակ,
բարեախորժ,
մարմնախորժ,
յարախորժելի,
մարդաչախորժ,
յոժարախորժ
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
xvarz, xorz «լավ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99;
Ջահ. ՀԼՊ 513
ԱԽՏ
(-ի, -ից)
«հիվանդություն», հունաբան պատճենմամբ` «մոլություն, կիրք»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ ավ. axti
Աղբյուր՝ մ. պ. axt
Փոխառություն իրանական աղբյուրից: Հունաբան պատճենմամբ` «մոլություն, կիրք»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտաբեկ,
ախտաբեր,
ախտահալած,
ախտաժետ,
ախտանալ,
ախտացոյց,
ախտաքաղ,
ախտակիր,
ախտակրիլ,
ախտակցիլ,
ախտակցութիւն,
ժանտախտ,
չարախտատոր,
ապախտ,
դեղնախտ,
թոքախտ,
ախտաբանական,
ախտաբանութիւն,
ախտահանել
Մատենագիտություն
H. AG 91;
Աճ. ՀԱԲ 100
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։