Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՅՆՈՐԲԵԼ
«ցանկալ» կամ «հոգալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Յնորել բայի ձեռագրական տարբերակ, հավանաբար սխալագրությամբ։
Տե՛ս նաեւ
ՔՈՅՐ
(քեռ, քուր, քոր, քուեր)
(քեռ, քերբ, քորբ, քերց)
«քույր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *suésōr-
«քույր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քոյրզգիր,
քոյրատեաց,
մաւրաքոյր,
հաւրաքոյր,
քեռայր,
քեռորդեակ,
քուրական,
քորորդի,
քուերորդի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
svásar-
ավ.
xvanhar-
մ. պ.
xvāhar
պ.
xvāhar
լատ.
soror
«քույր»
Մատենագիտություն
H. AG 504;
Աճ. ՀԱԲ 586
-ԱԲԱՐ
«ազատաբար, ընկերաբար, ընտանեբար, լրբաբար, մեծաբար, որդեբար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -բար բաղադրիչից, որ բար-ք բառի արմատն է։ Վերջինս, դերանվանական հիմքին միանալով, կազմում է, այսպես կոչված, կցական բարդություններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատաբար,
ընկերաբար,
ընտանեբար,
լրբաբար,
մեծաբար,
որդեբար,
այսբար,
հիբար,
որբար
Տե՛ս նաեւ
-ՈՔ
(հմմտ. -աբ)
«բարիոք (բարւոք), բորբոք, փոքրոք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k(o)-
(անմիջական նախաձեւ՝ *-o-k(o)-)
նախորդող -ո- հիմքային տարրով
Ծագում է հ.-ե. *-k(o)- ածանցից՝ նախորդող -ո- հիմքային տարրով (բարի, -ոյ, բորբ, -ոյ, փոքր, -ոյ):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։