Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 60 բառահոդված (էջ 5/6)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՈԳՄՈԳ (ուշ՝ -ի, -աց) «բանսարկու, քսու, բամբասող, շողոքորթ»
Ստուգաբանություն ()
Թերեւս կրկնաւոր կազմութիւն՝ ինչ-որ շոգ արմատից, որ հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *skeu- «գցել, հալածել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոգմոգել, շոգմոգութիւն
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՈՂ I (ուշ՝ -ի, -ից, -ոյ) «շող, շողուն, լուսաւոր, փայլուն, տաք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'eu- «լուսաւորել, լուսաւոր» (անմիջական նախաձեւ՝ *k'olo-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k'olo- *k'eu- «լուսաւորել, լուսաւոր» արմատից, որից նաեւ նշող, նշոյլ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողալ, շողանալ, շողատոր, շողային, շողափայլ, շողկատարուցանել, շողշողիլ, շողշողենի, շողշողուն, ամպաշող, լուսաշող
Մատենագիտություն
Pok. IEW 594; Աճ. ՀԱԲ 529
Տե՛ս նաեւ
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՈՂ II (բ.՝ շոլ «շաղ, ցող») «թացութիւն, խոնաւութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'uel- «տղմոտ, ցեխոտ(՞)» (անմիջական նախաձեւ՝ *k'uol-)
Բնիկ հնդեւրոպական՝ *k'uol- *k'uel- «տղմոտ, ցեխոտ(՞)» արմատից, որից նաեւ շաղ, շաղախ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողիք
Տե՛ս նաեւ
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՈՂԱԽ ««մի հիւանդութիւն» (բբ)» (բժշկական)
Ստուգաբանություն ()
Աճառեանը (ՀԱԲ 3, 530) հնարաւոր է համարում մեկնել որպէս շող-ախտ «ջերմախտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 530
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂԱԿԵԱԼ (շուշակեալ) «հռչակեալ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
շողական (շողոկան) բառի (տե՛ս) սխալագրութիւնն է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 530
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂԱՆ «մի տեսակ եղէգ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sk'hol-/*k'el- «բարակ ցողուն»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sārā-
«եղէգ, նետ»
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂՆ (շաղն-) «սիրող» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ շողոմ, շողոքորթ բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողնագոյն, շաղնագոյն
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂՈՄ (-ի, -աց) «շողոքորթ, քծնող, շողոքորթութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «գայթակղեցնել, խաբել, շողոքորթել» (անմիջական նախաձեւ՝ *khalo-) *khalo- > շողո-
կապ ունի շողոքորթել եւ շողնագոյն բառերի հետ եւ գալիս է հնդեւրոպական արմատից
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂՈՅԵԼ «հարժել (՞)» (ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ԲՀ-ի նոր հրատարակութեան մէջ ընդունուած է շոյշոյել ձեւը, որ, թերեւս, շոյել բայի կրկնաւորն է (ըստ Ամալեանի, ԲՀ 419). ծագում է շոհել «վնասել» բայից: Շողոյ ձեւը կապ ունի շողոքորթ եւ շողոմ բառերի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՂՈՔՈՐԹ (շողոաթորթ, շողոքորդ) «կեղծաւոր, քծնող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «գայթակղեցնել, խաբել, շողոքորթել» (անմիջական նախաձեւ՝ *skholo-) *s-ով եւ կարճ ձայնաւորով ձեւից (*skholo->շողո-)
Առաջին մասը շողոմ-ի հետ միասին կարող է գալ հնդեւրոպական արմատից: Բայց ի՞նչ է -քորթ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողոքորթել, շողոքորթանք, շողոքորթութիւն
Տե՛ս նաեւ