Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 52 բառահոդված (էջ 5/6)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԿԱԹԱԿ (շկօթակ, ըշկոթակ) «աքսոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. *šikaftak
Աճառյանը (ՀԱԲ 3, 523) որպես աղբյուր նշում է մ. պ. *šikaftak ձեւը՝ կցելով šikaf-tan «ճեղքել» (ըստ Աճառյանի՝ «թիվը բյուր եւ անհամար առնել») բային՝ իմաստային յուրահատուկ անցումով՝ իբր «խեղելով աքսորել»
Մատենագիտություն
ՀԱԲ 523
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՂԹԱՅ (-ի, -ից) «շղթա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արամ. šīšiltā
փոխատու լեզու՝ ասոր. šešaltā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղթայագործ, շղթայակապ, շղթայաձեւ, շղթայատող, շղթայել, շրթնաշղթայ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 477; H. AG 314; Աճ. ՀԱԲ 524
Էջ 593, սյունակ 1 Էջ 593
ՇՈՒԿԱՅ «փողոց, հրապարակ, վաճառատեղի, շուկա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. šūqā:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շուկայմէջ, շուկայական, շուկայատեղի, շուկայիկ
Մատենագիտություն
H. AG 314; Աճ. ՀԱԲ 533
Էջ 620, սյունակ 1 Էջ 620
ՊԱՆԹՕՏԱՅ «նվիրապետ» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Πανθοίδης
հուն. Πανθοίδης հատուկ անունից
Էջ 623, սյունակ 1 Էջ 623
ՊԱՏ I «շրջան, պտույտ, չորս կողմ, բոլորտիք, որմ, պատ, պատում, փաթաթում»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *pet- «տարածել (հատկապես թեւերը)»
հ.-ե. արմատ՝ *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատների ածանցյալներից
փոխատու լեզու՝ իրան. *pat
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *pat. հնդեւրոպական *pet- «տարածել (հատկապես թեւերը)» եւ *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատների ածանցյալներից։ պատիկ-ի համար հմմտ. սողդ. pat «անգամ» (< հնդեւրոպական *pet- «տապալել, թռչել, ընկնել»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատել, պատան, պատանել, պատեն, պատենիկ, պատենագեն, պատենաթեւ, պատենաւոր, պատիճ, պատատել, պատատուկ, մառախլապատ, միջապատ, բակարդապատել, շրջապատել, պաճուճապատանք, զինապատեան, ոսկեպատեան, դիպապատիկ, բազմապատիկել, բիւրապատիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
pat
«անգամ»
Մատենագիտություն
Bailey, DKS 80-81
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԼ (-ի) «սալ (տափակ քարի մեծ կտոր, մետաղյա զնդան, դարբնասալ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kei- «սրել» (անմիջական նախաձեւ՝ *kəlā-) հատուկ իմաստային զարգացմամբ
հատուկ իմաստային զարգացմամբ. հնդկա-հայ. -գերմ. տարածում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սալաքար, սալքար, սալքարուկ, սալակապ, սալարկ, սալարկել, սալայատակ, սալել, սալարակապ, սալայատակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
çilā
«քար, ժայռ»
հ. իսլ.
hallr
«քար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 155
Էջ 706, սյունակ 1 Էջ 706
ՎԱՐԴ (-ի, -ից, ուշ՝ -ոյ, -ու) «վարդ (ծաղիկ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *vard
փոխատու լեզու՝ ասոր. vardā
փոխատու լեզու՝ արաբ. vard
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *vard, որից՝ ասոր. vardā, արաբ. vard:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարդաբեր, վարդագոյն, վարդայատակ, վարդենի, կարմրավարդ, հազրեվարդ, վարդաբոյր, վարդափունջ, վարդավառ
Մատենագիտություն
H. AG 244; Աճ. ՀԱԲ 317
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՂ I (ուղ՝ -ի) «տող, ուղիղ շարք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «նշան բռնել, հաշուել» (անմիջական նախաձեւ՝ *dol-)
Աճառեանը (ՀԱԲ 4, 418), նկատի ունենալով քարթուելական զուգահեռները (հմմտ. վրաց. toli «հաւասար, նման, հասակակից»), բխեցնում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողել, տողան, տողանի, տողաբուն, շղթայատող, մարգարտատող, տողաշար, երկտող, քառատող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
tel
«թիւ, խօսք»
հայ.
տաղ
Մատենագիտություն
Pok. IEW 193; Աճ. ՀԱԲ 418
Էջ 785, սյունակ 1 Էջ 785
ՔՆՅԱՏԵԼ «քծնել, շողոքորթել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
Էջ 801, սյունակ 1 Էջ 801
-ԱՑՈՒ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -աց հիմքային տարրից եւ -ու ածանցից` հետո տարածուելով ոչ -աց-ով հիմքերի վրայ. -աց-ի համար հմմտ. սեռ.-տր. աչաց-աչացու. անց. կատ. կենդանաց-(այ) - կենդանացու. նկատելի է յատկապէս պատճառական բայաձեւերի եւ -ացու ածանցի հիմքային ու իմաստային մերձաւորութիւնը` հարսնացուցանել հարսնացու:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աչացու, ապականացու, ապրացու, խաղաղացու, կենդանացու, հարսնացու, մահացու, մարտացու
Տե՛ս նաեւ