Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 62 բառահոդված (էջ 5/7)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 543, սյունակ 1 Էջ 543
ՄՔՌԱՅ (մգռայ) «ճեղք, պատռվածք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 586, սյունակ 1 Էջ 586
ՇԵՐՏ (-ի, -ից) «շերտ, երկար եւ տափակ կտոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ed- «ճեղքել, ցրել» (անմիջական նախաձեւ՝ *skhed-ri-)
Աճառյանը համարում է կասկածելի։ Ավելի քիչ հավանական է բխեցնել *skerd- «կտրել» արմատից (*skherd- >շերտ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շերտակոտոր, շերդակոտոր, շերտափակ, շերտաւոր, շերտաւորում, շերտաւորութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skhadatē
«ճեղքել»
հուն.
σκεδάννυμι
«ցրել, կոտորել»
լիտվ.
škedėns
«կտոր, տաշեղ»
Մատենագիտություն
Pok. IEW 919; Աճ. ՀԱԲ 511-512
Էջ 589, սյունակ 1 Էջ 589
ՇԿԱԹԱԿ (շկօթակ, ըշկոթակ) «աքսոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. *šikaftak
Աճառյանը (ՀԱԲ 3, 523) որպես աղբյուր նշում է մ. պ. *šikaftak ձեւը՝ կցելով šikaf-tan «ճեղքել» (ըստ Աճառյանի՝ «թիվը բյուր եւ անհամար առնել») բային՝ իմաստային յուրահատուկ անցումով՝ իբր «խեղելով աքսորել»
Մատենագիտություն
ՀԱԲ 523
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՃ II «դատարկ, ունայն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(k(h)ed- «ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *k*edio-) k*edio- > շոճ
կապ ունենայ հնդեւրոպական արմատի հետ, որտեղից շերտ բառը (*skhed-ri)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոճմտութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 616, սյունակ 1 Էջ 616
ՊԱԽԵԼ «ճեղքել, պատռել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 624, սյունակ 1 Էջ 624
ՊԱՏԱՌ I -ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց «պատառ կտոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ սեմական
փոխատու լեզու՝ ակկադ. pataru(m) «բաժանել ճեղքել»
թերեւս սեմական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատառ-պատառ, պատառել, պատառումն, դեղնապատառ, պատառատուն, պատառոտուն
Էջ 634, սյունակ 1 Էջ 634
ՊԵՂԵԼ «պեղել, փորել, փորագրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bel- «պեղել, փորել»
Պարզ չէ հարաբերութիւնը ուրարտ. pili(e) «ջրանցք» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bila
«խոռոչ»
մ. խոլ.
belach
«ծերպ, ճեղք, ուղի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 72
Էջ 710, սյունակ 1 Էջ 710
ՎԷՏ «ծփանք, ծակ, մարմնի ճեղք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ գետ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վետվետիլ, վետվետումն
Տե՛ս նաեւ
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՐՐ (-եր, ուշ՝ -ոյ, -ի, -ից) (տառ) «նախաբաղադրիչ, նախանյութ, տարր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել»
արմատից, որից նաեւ տեռել, տրամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տար(ե)րական, տարրապաշտ, տարրատր, տարրեղեն, տարրանալ, կարծրատարր, ողորկատարր, միատարր, մեծատարր, մերկատարր, անտարր, տառանալ, տառատիպ, տարերային, տարրարանություն, տարրագիտություն, տարրալուծել, տառակեր, տառացի, մեծատառ, փոքրատառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dar-
«բաժանել»
աւ.
darodar-
«ճեղքել»
կիմր.
darn
«կտոր, մաս»
Էջ 727, սյունակ 1 Էջ 727
ՏԵՌ I «շղարշ, քող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *der-s-)
որտեղից նաեւ տեռ «կոշտուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեռակալ, շղաշատեռ, խլատեռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δέρος
«կաշի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
Տե՛ս նաեւ