Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3178 բառահոդված (էջ 5/318)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԵՐԱԿ «հիմար, անմիտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախերական, ախերկան
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԺԻ(Ն)Ք «մրուր, դիրտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԻՄ (ախիտան) «խորհուրդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԼԱ- (բրբ. ալխա, ալքա) «ախլախնձոր «երեքնուկ» բառի մեջ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախլախնձոր
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽՄԱՐ (աղմար, աղամար), -ի, -աց «տխմար, հիմար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առնչություն ունի՞ ախամախ կամ տխմար բառերի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախմարութիւն, աղամարութիւն, ախմարաբար
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽՆԹՈՐ (աղնթոր, աղխնթոր, յախնթոր, յաղխնթոր, յաղղնթոր) «գռեհիկ, ստորին, ծառայական»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդյոք աղխ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախնթորագոյն, աղնթորագոյն, յախնթորակագոյն, աղխնթորակագոյն
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽՈՅ(Ե)ԱՆ -ի, -ից (ախոյանարձակ) «առաջամարտիկ, քաջ, կտրիճ մարդ, թշնամի, ոսոխ, հաղթանակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախոյանական, ախոյեանայարձակ, ախոյանարձակ, բռնախոյեան
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՑԻՓԵԽՏ (ախցիփեղց, աղցիփեղց) «թուլամորթ, անկարգ վարքով»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ըստ Աճառյանի (ՀԱԲ 1, 101), նույնն է գոջեղ բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 101
Էջ 29, սյունակ 1 Էջ 29
ԱԾՈՒԽ (ածուղ, անճող), -ոյ «ածուխ, կրակ. մոխիր. մուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *angelo- «ածուխ» (անմիջական նախաձեւ՝ *ang, *ong)
Թերեւս կապ ունի հ.-ե. *angelo- «ածուխ» նախաձեւի հետ (*ang կամ *ong «ածուխ»)։ հայերենի համար ենթադրելի են *ang'olo- > *անճող>անճող եւ ang'ōlo>*անճող >ածուղ-> ածուխ բաղարկմամբ ծուխ բառի հետ։ Չեն ընդունում H. AG 412 եւ Աճ. ՀԱԲ 1, 103։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ածխանամ, ածղանամ, ածխակէզ, քարածուխ, ածխագործ, ածխանոց, ածխավաճառ, ածխահանք, ածխաթթու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
angāra
հ. հնդկ.
angiṣṭ
պրուս.
—
լիտվ.
anglis
սլավ.
agli
«ածուխ»
Մատենագիտություն
H. AG 412; Աճ. ՀԱԲ 101-102
Էջ 29, սյունակ 1 Էջ 29
ԱԿԱՍՏԱՆ «ապաստան. ապահովություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *pǝg- «մարմնամասի անվանում» (անմիջական նախաձեւ՝ *pōg-) հետագա վերաիմաստավորմամբ
Կազմված է այլուստ անծանոթ *ակ արմատից՝ իրանական ծագման -ստան ածանցով։ Եթե հայկական կազմություն է, ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական *pǝg- (*pōg-) մարմնամասի անվանումից՝ հետագա վերաիմաստավորմամբ։