Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 45 բառահոդված (էջ 5/5)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 536, սյունակ 1 Էջ 536
ՄՈՐՄՈՔ «մորմոք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer- «տորորել, շփել» կրկնաւոր կազմութիւն
Պոկոռնին (IEW 869) բխեցնում է *mer- «մտածել, յիշել, հոգալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորմոքել, մորմոքանք, մորմոքումն, մորմոքալից, մորմոքիչ, սրտամորմոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
morbil
«հիւանդութիւն»
կիմր.
merw
«թոյլ»
հայ.
մրմուռ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 139; IEW 869
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՆՉԱԼ (-ել) «մռնչալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Պոկոռնին (Pok IEW 1, 748) տալիս է մրմրամ, մրմրիմ` mrmram, mrmrim, ձեւերը (*mormoc, *murmur- կրկնաւոր բնաձայնական արմատի տակ), որպիսիք չկան. այս արմատի տակ մենք տվել ենք մրմունջ-ի ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռմռումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 365; Pok IEW 748
Էջ 594, սյունակ 1 Էջ 594
ՇՈՒՆՉ (-ոյ) «շունչ, շնչառություն, հոգի, անձ, օդի շունչ, քամի»
Ստուգաբանություն (բնաձայն)
Թերեւս բնաձայնական կազմություն։ Պոկոռնին (Pok. 1, 632) բխեցնում է *k’uonk’ - նախաձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շնչել, շնչական, շնչակեաց, շնչաւոր, շնչապահ, միաշունչ, համաշունչ, անշունչ, բոցաշունչ, բռնաշունչ, դառնաշունչ, խստաշունչ, հողմաշունչ, հրաշունչ, մահաշունչ, յորդաշունչ, շնչառություն, շնչահեղձ, շնչարգելություն, մեղմաշունչ, ներշնչանք, ներշնչում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 535; Pok. 632
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՐՄ -ոյ «ողորմ, գութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «ոչնչացնել, վնասել» (անմիջական նախաձեւ՝ *ol-)
«ոչնչացնել, վնասել» արմատից, որից նաեւ եղեռն (տե՛ս)։ Աճառեանը (ՀԱԲ 3, 556) համեմատում է գերմ. համիմաստ բառերի հետ՝ գոթ. arms, հոլ. arm, գերմ. arm «խեղճ, թշվառ», եւ վերականգնում է հայ.-գերմ. զուգաբանութիւն՝ հայերենի համար կրկնավոր տարնմանութեամբ (*որորմ>ողորմ) զարգացում. սակայն Պոկոռնին (Pok. IEW 1, 782) գերմ. արմատը հատկացնում է *orbho- «որբ» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողորմիլ, ողորմած, ողորմածութիւն, ողորմուկ, անողորմ, անողորմածութիւն, աղիողորմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 556; Pok. IEW 782
Տե՛ս նաեւ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԴԻ (-ւոյ, -ւոց, -եաց) «որդի, զաւակ, արու զաւակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per- «ծնել» (անմիջական նախաձեւ՝ *portuo-)
որից նաեւ որթ (հորթ): Պոկոռնին (Pok. IEW 1, 326) տալիս է *er- «բարձրացնել» արմատի տակ, որից նաեւ յորդոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որդեակ, որդեգիր, որդեծնութիւն, որդեսէր, որդիասէր, որդիանալ, անորդի, կուսորդի, բոզորդի, եղբորորդի, հարճորդի, շնորդի, փոխորդի, փողորդի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prthuka-
«ձագ, հորթ, տղա»
հ. հուն.
πόρτις
«հորթ, երեխայ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 576
Տե՛ս նաեւ