Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԱՂԱՅ(Ա)Թ
«եկեղեցի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ-ի կահաթ «ժողով(ածու)» բառի մի այլ գրությունը եւ մեկնությունն է: - Ամալյան, ԲՀ 384: ԲՀ-ի կահաթ-ը առնված է աստվածաշնչի Կահաթ հատուկ անվան մեկնությունից:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 384
ԿԱՂԱՆԴ
-ի, -ից, -աց
«ամսամուտ, տարեմուտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καλάνδαι
փոխատու լեզու՝ լատ. calendae
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղանդացույց
Մատենագիտություն
H. AG 354;
Աճ. ՀԱԲ 494
ԿԱՂԱՆԴԻԿՈՆ
«ամանոր, կաղանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καλανδικόν
կազմված լատ. calendalis ածականի նմանությամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ԿԱՂԱՆՋԱՆ
-նան (ուշ՝ կաղնջան, կաղնջնան, կաղնճնան, կաղնջնան, կաղնշան, կաղնշան, կաղջնան, կաղընշայ, կաղջնայ, կաղընճանա)
«իշակաթնուկ (բույս)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ կաղինջ բուսանվան հետ:
ԿԱՂԱՊԱՐ
-ի (ուշ՝ կաղպար)
«կաղապար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *kalapad
փոխատու լեզու՝ հուն. καλοπόδιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ԿԱՂԱՔԵԼ
(կաղուիլ, կրուիլ)
«կուչ գալ, կծկվել, սառչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gel-
«սառչել»
(անմիջական նախաձեւ՝ *geldu-, *gel(ō)-)
արմատից
թերեւս բաղադրված *gel- «գնդ(վ)ել» արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γελανδρον
«սառը, պաղ»
լատ.
gelū
«սառնամանիք»
խուլ.
kala
«ցուրտ լինել, սառչել»
հ. հնդկ.
gula
«գնդակ»
ռուս.
желвак
«ուռուցք, ելունդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 495;
Ջահ. ՀԼՊ 124
ԿԱՂԹ
(կալթ, կախթ, այլն՝ կաղկաղ)
««շալակ» իմա՛ «պարկ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
նույնն է կաղաթ բառի հետ:
Տե՛ս նաեւ
ԿԱՂՆ
-ոյ
«պնդուկ, տկողին, կաղին, կաղնու պտուղ, խոզակաղին, կաղնի (ծառ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզակաղին,
կաղնատունկ,
կաղնապտուղ,
կաղնահար,
կաղնահատուն,
կաղնի
ԿԱՂԻՆ
«կաղին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷel-
«կաղին»
(անմիջական նախաձեւ՝ *gʷeleno-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βάλ-ανος
լատ.
glans
հ. պրուս.
gile
Մատենագիտություն
H. AG 457;
Աճ. ՀԱԲ 495
ԿԱՂԻՆՁ
«ճարպածառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդյոք կաղանչանն բուսանվան հետ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։