Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔՐՏԻԿԱՐ
(քրտար)
«բարի գործեր, բարեգործութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *kirpikar
Իրանական փոխառութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 601-602
-ԱՅԻՆ
«ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
-ՈՅԹ
«աւագոյթ, երեւոյթ, զայրոյթ, ծածկոյթ, ծերոյթ, ձանձրոյթ, սովորոյթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ti-
(անմիջական նախաձեւ՝ *-en-)
նախորդող *-en-ով
Ծագում է հ.-ե. *-ti- ածանցից` նախորդող *-en-ով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τελευτή
«վերջ, աւարտ»
Մատենագիտություն
Melliet 76
-ՈՎԻՆ
(հմմտ. -ելին)
«բոլորովին, գլխովին, երամովին, ընձովին, խալամովին, կարճ(ն)ովին, ճարպովին, իւրովին, ծերովին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ով տարրից, որ համընկնում է գործիականի -ով-ի հետ, եւ -ին-ից, որի համար հնարավոր է երկու ենթադրություն. այն կամ -ին ածանցն է (հմմտ. վերին, ներքին) կամ -վի համար հիմք տված հ.-ե. *-bhi-ի *-i-ն՝ պահպանված ցուցական *-no-> հայ. -ն տարրից առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոլորովին,
գլխովին,
երամովին,
ընձովին,
խալամովին,
կարճ(ն)ովին,
ճարպովին,
իւրովին,
ծերովին
Տե՛ս նաեւ
-ՈՒԹԻՒՆ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-tion
(անմիջական նախաձեւ՝ *-eu-ti- / -ou-ti-)
առաջին դէպքում պէտք է ենթադրել *-tion-ից առաջ սկզբնական *eu/ou երկբարբառ
Ծագում է կամ հ.-ե. *-tion ածանցից (հմմտ. լատ. *-tio, սեռ. -tionis), կամ -ոյթ եւ -իւն ածանցների բաղարկումից (հմմտ. ծերոյթ - ծերութիւն). առաջին դէպքում պէտք է ենթադրել *-tion-ից առաջ սկզբնական *eu/ou երկբարբառ, որից հետո *t-ն չի փոխւում (-ոյթ < *-eu-ti-/-ou-ti-), կամ կարծել, որ *-ter > -յր փոփոխութեան կողքին եղել է *ti- > թ փոփոխութիւն. վերջին վարկածը երեւի հաւանական է, եթէ նկատի ունենաք -ութիւն-ով մի շարք բառերի -ու-ի համընկնելը ածանցեալների հիմքային եւ ածանցական ու-ի հետ` երէց, սեռ. երիցու -երիցութիւն, այլեւ հոգածու-հոգածութիւն, հոգաբարձու-հոգաբարձութիւն եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիցութիւն,
թողութիւն,
ծերութիւն,
յարութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
*-tio
սեռ. -tionis
-ՈՒՆԻ
I
«արքունի, գողունի, ծերունի, մերունի, տերունի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղկացած է -ուն- եւ -ի ածանցներից: -ի ածանցի առկայութեան մասին են խօսում նախ՝ խնամի-խնամունի զուգահեռը, երկրորդ՝ խխունջն ձեւի կողքին խխունջուն (խխնջին)՝ -խխնջունի զուգաձեւերի առկայութիւնը. երրորդ՝ արքունի, ծերունի բառերի՝ առանց -ի-ի *արքուն, *ծերուն ձեւերի համար ստուգաբանական հաւաստի զուգահեռների առկայութիւնը. -ունի-ն նոյնպիսի կազմութիւն է, ինչ -անի-ն (գեղանի), -ենի-ն (-եանի) եւ -նի-ն (գաղտնի): իրարկէ -ունի-ով ձեւերի տարածման մէջ դժուար է ժխտել ուրարտական ենթաշերտի ազդեցութիւնը: թերեւս այս նոյն ծագումն ունի տիկնունի «տիկնանոց» բառի -ունի-ն՝ իմաստային տեղաշարժով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքունի,
գողունի,
ծերունի,
մերունի,
տերունի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἄρχων, -ντος
«առաջնորդ, հրամանատար. տէր, արքայ, թագաւոր»
հին փոխառութիւն
հ. հնդկ.
járant-
հուն.
γέρων, -ντος
«ծեր, ծերունի»
Մատենագիտություն
Chantraine 218
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։