Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԵԲԵՆՈՍ
(-ի)
(աբանոս, ապանոս, ռպինազ, -ի, -ից)
«եբենոս (ծառ եւ փայտ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. έβενος
փոխատու լեզու՝ եգիպտ. hbnj, hbin
ա-ով սկսվող ձեւերը պարսկական ծագում ունեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եբեն(ն)եայ
Մատենագիտություն
H. AG 347;
Աճ. ՀԱԲ 3-4
ԵԼԻՍՏ
«հունական մի տիտղոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն.
փոխատու լեզու՝ լատ. illustris
«լուսավոր, լուսապայծառ»
հունարենից, որ իր հերթին փոխառված է լատիներենից: Ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 10)` նույնն է եղուստր-ի հետ. այս դեպքում ծագում է հուն. < լատ. illustris «լուսավոր, լուսապայծառ» բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելիստութիւն
ԵՂԵԱՄՆ
(-ան)
«եղեամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«գունանիշ»
սկզբնական «փայլուն» > «սպիտակ» իմաստի անցումով
այդ իմաստն առկա է ծառանունների, կենդանական անունների մէջ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեմնախառն,
եղեմնախար,
եղեմնապատ,
եղեմնածին
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
olor
«կարապ»
<*«սպիտակ»
ԵՐԱԽԱՅ
(նոր` երեխայ)
«անկնունք, չմկրտված մարդ, նորածին մանուկ, մանկամիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
փոխատու լեզու՝ մ. պ. raxīk (rahīk)
«տղա, ծառա»
փոխատու լեզու՝ ասոր. *raxā
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված. հմմտ. մ. պ. raxīk (rahīk) «տղա, ծառա»: Աճառյանը (ՀԱԲ 2, 35) ենթադրում է ասոր. *raxā ձեւ, որից փոխառված են հայ. ձեւը եւ մ. պ. raxīk-ը: Սրա հետ թերեւս նույնն է Բեհիստունի արձանագրության մեջ պարսկական Դարեհ թագավորի հիշատակած Արախա-ն` Հալդիտայի որդու անունը: Հազիվ թե կապ ունենա ակկադ. rehu(m) «ծնել» բայից ածանցված որեւէ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երախայական,
երախայանալ,
երախայապես,
երախայամիտ,
երեխայություն
Մատենագիտություն
ՀԱԲ 35
ԵՐԵԱՅ
««ծառ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ եբր. 'ēz
«ծառ»
Աճառյանը (ՀԱԲ 2, 69) հնարավոր է համարում նույնացնել երու (երիւ) անստույգ բառի երուաց ձեւի հետ: Ամալյանը (ԲՀ 365) հանում է եբր. 'ēz «ծառ» բառից (?):
Մատենագիտություն
ՀԱԲ 69;
ԲՀ 365
ԵՐԵՔ
(-ից)
«երեք (3)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *treies-
«երեք»
(անմիջական նախաձեւ՝ *tri-)
բաղադրություններում
Բնիկ հնդեւրոպական՝ *treies-, *tri- (բաղադրություններում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքամեայ,
երեքիկին,
երեքկնիկ,
երեքտասան,
երեք(հ)արիւր,
երեքսաւրեայ,
երեքակ,
երեքլեզուեան,
երեքբզեան,
երեքպայծառ,
երեքապայծառ,
երեքսրբեան,
երեքայարկ,
երեքայարմար,
երեքնուկ,
երեքնուկի,
երիցս,
երիր,
երրորդ,
երրորդութիւն,
երրակի,
երրակ,
երեքեան,
եռայարկ,
եռանկեան,
եռավանկ,
եռանկիւն,
եռաժանի,
եռափ,
եռակայմ,
եռահատոր,
եռապատիկ,
եռապատկել,
եռապետ,
եռապետութիւն,
եռապետական,
եռաստիճան,
եռատամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
trayā
հուն.
τρεῖς
լատ.
trēs
հ. խլ.
tri
գոթ.
þreis
պրուս.
tris
խեթ.
tri
««3»»
Մատենագիտություն
H. AG 444;
Աճ. ՀԱԲ 50;
Pok. IEW 1090-1091
ԵՐՈՒ
(երի՞լ), -ուաց
«?»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառեանը (ՀԱԲ 2, 69) երուաց ձեւը հնարաւոր է համարում նոյնացնել երեաց ձեւի հետ եւ հասկանալ «ծառերի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 69
ԶՄՈՒՌՍ
-ի, -աց, -ոյ
(զմուռն, զմուռ, մուռ)
«կնդրուկի ծառ, մի խեժ՝ զմուռս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σμύρνα
փոխատու լեզու՝ հուն. σμύρρα
փոխատու լեզու՝ հուն. μύρρα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմոռել,
զմռսաբեր,
զմռսալիր,
զմռսալից,
զմռնաբեր,
զմռնախունկ,
զմռնենի,
զմռել,
զմռանալ,
զմռաբեր
Մատենագիտություն
H. AG 393;
Աճ. ՀԱԲ 100
ԶՈՃ
«մի ծառ՝ աբրահամածառ (՞)»
Ստուգաբանություն ()
ԷՆԶԵՆԻԱՅ
««վերանորոգություն» կամ «պայծառություն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. encaenia
«վերանորոգություն, պայծառություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։