Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 52 բառահոդված (էջ 5/6)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 479, սյունակ 1 Էջ 479
ՂԱԿԽՈՅԱԿ (ԲՀ) (ղակխորակ) «վաճառանոց» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ (կա նաեւ ղակբ «խոյակք» տարբերակը):
Էջ 485, սյունակ 1 Էջ 485
ՃԱԽՈՅ(Ր)Ճ
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 553, սյունակ 1 Էջ 553
ՅՈԲԵԼ (յովբել, յոբեդ), -ի (յովբել, յոբեդ) «հրեաների թողության տարին, որ նշվում էր հիսուն տարին մեկ, այդ տարիների միջեւ ընկած հիսնամյակ, (ուշ) տարեդարձ, հոբելյան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἰώβηλος
փոխատու լեզու՝ եբր. yōbēl- «խոյ»
նկատի է առնվում geren hayōbēl «խոյի եղջյուր, որով ազդարարվում էր հոբելյանական տարին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոբելի, յոբելեան, յոբեղեան
Մատենագիտություն
H. AG 366; Աճ. ՀԱԲ 401
Էջ 562, սյունակ 1 Էջ 562
ՆԱՆԱԽՈՒ (նանխու, նանախուա, նանխոյա, նանախսուա, նանխաւայ) «հացադեղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. nānxāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
Էջ 578, սյունակ 1 Էջ 578
ՇԱՀԱՏԱԿ «ախոյեան, առաջամարտիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է -տակ վերջածանցից, բայց ի՞նչ է շահ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շահատակել, շահատակին, շահատակաբար, շահատակութիւն
Էջ 592, սյունակ 1 Էջ 592
ՇՈՇՈԿԵԼ «ջանալ գեղեցիկ երեւալու, նազկոտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skeg- «ցատկել, աշխոյժ, շարժում» (անմիջական նախաձեւ՝ *skhog-) *skhog-> շոկ
Կրկնաւոր կազմութիւն, որի հիմնական շոկ բաղադրիչը կապ ունի հնդեւրոպական արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոշոկան, շոշական
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՋ -ի, -աց (օրոջ, արոջ) «գառնուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «մանր եղջյուրավոր անասուն» (անմիջական նախաձեւ՝ *ero-)
Աճառյանը կասկածելի է համարում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոջակ, որոջիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἔριφος
«ուլ»
լատ.
aries
«խոյ»
հ. իռլ.
heirp
«այծ»
պրուս.
eristian
«գառնուկ»
Մատենագիտություն
Pok IEW 326; Աճ. ՀԱԲ 586
Էջ 616, սյունակ 1 Էջ 616
ՊԱԽՈՒՑ (պախոյրց, պախուրց, պախցոյք, պահուց) (-ոյ) «սանձ, երասանակ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *pak- «կապել» որպես ինչ-որ centum լեզվի ներդրում
Ծագումն անհայտ է: հնդեւրոպական *pak- «կապել» արմատի հետ կապը կասկածելի է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախուցաթափ, պախուրցկոթ, պահրացի
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԵԱՌ «խոյր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τιάρα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 392
Էջ 786, սյունակ 1 Էջ 786
ՔՈՎԹԱՐ (-այ) (քովթարովք, քոբարովք) «խոյակ, սյան վերնամաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. χωθαρεθ
փոխատու լեզու՝ եբր. kaftōr
փոխատու լեզու՝ եբր. kōteret
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588