Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՇՈՒՐԹՆ
(-ան, -ունք)
«շուրթ, շրթունք, բերան, լեզու, խոսողութիւն, եզր, եզերք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k'ur-(t-)
«կտրել, բաժանել, անջատել, քերծել»
(անմիջական նախաձեւ՝ *skhurtom-)
հ.-ե. արմատ՝ *(s)kreu-
«պտտել, շրջել, ծռել»
Աճառյանը համարում է շուրջ բառի տարբերակը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շրթնատ,
շրթնաշղթայ,
միաշուրթն,
խորաշուրթն,
պղծաշուրթն,
զուգաշուրթն,
թիւրաշուրթն,
մատնաշուրթն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 538
Տե՛ս նաեւ
ՊԱԳ
(բ. պաչ)
«համբոյր»
Ստուգաբանություն (|բնաձայն)
(շրթունքների շարժումն ընդօրինակող) կազմութիւն, որի նմանակները կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պագանել,
երկիր պագանել,
երկրպագու,
երկրպագութիւն
ՊԼՈՒՏ
«մի թունավոր պտուղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բառարանային նորակազմություն (Ն. Բյուզանդացի), բայց ի՞նչ ձեւով:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 87
ՊՌԻՆԹՈՒՆ
«զինվորական գունդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հունարենի՞ց
ՍԿԵԼ
«արթուն մնալ, չքնել, ուշադիր լինել, հսկել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. hušk
«սպասել»
թերեւս փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հսկել,
հսկումն,
հսկուն,
հսկիչ,
վերահսկիչ,
վերահսկողություն
ՏՈՔՍ(ԱԿԱՆ)
«թունավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τοξικόν
-ական-ի համապատասխանեցմամբ ικο-ին
Մատենագիտություն
H. AG 385;
Աճ. ՀԱԲ 432
ՓԱՂԱՆԳ
III
«մորմ, թունավոր սարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φάλαγξ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 473
ՓԱՂԷԺ
(-ի)
«թունավոր սարդ, մորմ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ փաղանգ հոմանիշի հետ (տե՛ս):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 474
Տե՛ս նաեւ
-ՈՒՆ
«ասուն, արբուն, գործուն, իմաստուն, շարժուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ono-
(անմիջական նախաձեւ՝ *-o-mno-)
ձայնդարձային ձեւ *-o-meno- ածանցից
Ծագում է՝ հ.-ե. *ono- ածանցից, թերեւս մասամբ նաեւ միջին սեռի դերբայական *-o-meno- ածանցի ձայնդարձային *-o-mno- ձեւից, ինչպէս կարծում է Ա. Մեյեն (* -mn- > - ւն անցմամբ)։ հնարաւոր է ենթադրել, որ այս ածանցով կազմուած դերբայական տիպի ձեւերն են հիմք տուել -նուլ տիպի բայերի համար՝ այտնուլ < այտունոլ, զարթնուլ < զարթունոլ (հմմտ. զարթուն), մածնուլ < մածունոլ (հմմտ. մածուն) եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուն,
արբուն,
գործուն,
իմաստուն,
շարժուն
Մատենագիտություն
Ջհաւկեան 186
-ՈՒՆԻ
II
«Ամատունի, Արծրունի, Գնթունի, Գնունի, Մադխազունի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ.
Ցեղանուանական ածանց, որ հաւանաբար ծագում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Ամատունի,
Արծրունի,
Գնթունի,
Գնունի,
Մադխազունի
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։