Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 211 բառահոդված (էջ 5/22)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՐ (գուէր) «պարարտ, ճարպոտ, յուղահամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g(u)hei- «սնել, պարարտացնել» (անմիջական նախաձեւ՝ *g(u)hai-ro-)
«սնել, պարարտացնել» արմատից (չկա Pok. IEW-ում)։ (հայ-սլաւոնական զուգաբանութիւն): Ջահ. ՀԼՊ 127 (կասկածելի է *ghei- > գէ անցումը՝ փոխանակ ջէ-ի. սլավ. ձեւերը հակուած են կապելու *guei- «ապրել, կեանք» արմատի ձեւերի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիրանալ, գերանալ, գիրութիւն, գիրապարար, գիրացութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
չեխ.
žir
լեհ.
żer (zyr)
«սնունդ, կերակուր»
ռուս.
жир
«ճարպ»
ռուս.
жирный
«ճարպոտ» ըստ Լիդենի եւ Ղափանցյունի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553; Ֆասմեր ԷՍՐՅԱ 56; Ջահ. ՀԼՊ 127
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՆԱԼ «գնալ, քայլել, ընթանալ, շրջել, կյանք վարել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghē- «լքել, հեռանալ, գնալ» (անմիջական նախաձեւ՝ *ghhē-nā-mi-) չմայնացած *gh-ով
Արմատից բխող բազմաթիվ բարդություններ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգնալի, յոգնագնալի, գնայուն, գնայական, խելագնայ, գնացական, գնացումն, արագագնաց, արդարագնացիկ, բանագնաց, անգնաց, գաղտնագնաց, գետնագնաց, դեսպանագնաց, խառնագնաց, կաշառագնաց, նաւագնաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jahāti
«թողնում է, լքում է»
հ. հնդկ.
jihītē
«գնում է»
հուն.
κιχάνω
«հասնել»
հ. վ. գերմ.
gān
«գնալ» ըստ Պիզանիի
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԳ I (-ոյ) «գիրկ, ծոց. ծովախորշ, ծովածոց, առագաստի ուռած մաս, գոգավոր, փոս ընկած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghegh- «ծռել, գոգավորել» (անմիջական նախաձեւ՝ *ghogho-) կրկնավոր ձեւ
(ըստ Լիդենի, կասկածով)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոգել, ընդգոգել, գոգած, գոգաձեւ, գոգնոց, անգոգ, երկայնագոգ, գոգի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
gag
նորվ.
gagr
«շուռ տված, շրջված»
լիտվ.
gõgas
«ձիու թամբամաս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569; Ջահ. ՀԼՊ 127
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՐՇ (գոշ) «մոխրագույն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gher- «փայլել (՞)» (անմիջական նախաձեւ՝ *ghor-s-)
հայ-գերմանական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գորշախայտ, գորշախարու, սեւագորշ, գորշասպիտակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
grāu
գ.
grau
անգլ.
grey
հ. վ. գ.
grīs
գ.
greis
«գորշ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՒԶԵԼ (գուզել, կուզել) «մի դեղաբույս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 587) նույնացնում է գուզել (կուզել) ձեւերի հետ (ըստ Նորայր Բյուզանդացու)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 587
Էջ 177, սյունակ 1 Էջ 177
ԳՐԵԱՅ (գրէ, գռէ) «կռունկ»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *gher- «բնաձայնական արմատ»
բնաձայնական կազմություն` անկախ բնույթի, կամ հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատից: Հազիվ թե, փոխառություն լինի հուն. γερανος կամ γερην «կռունկ» (ըստ Հեսիքիոսի բառարանի) բառերից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γερανος
«կռունկ»
հուն.
γερην
«կռունկ»
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԳԱՂ (-ի, -աց) (դագեղ) «դագաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheguh- «այրել» (անմիջական նախաձեւ՝ *dhogu-) o-ձայնդարձ
դագաղ-ն սկզբնապես պիտի նշանակեր «աճյունի հետ կապված»։ ... բայց աճյունի գաղափարի հետ կապված լինելը դարձնում է այս ստուգաբանությունը անհավանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դագաղատր, դագաղակիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τεφρα
«մոխիր, աճյուն»
լատ.
fuvilla
«տաք մոխիր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
Էջ 181, սյունակ 1 Էջ 181
ԴԱՀԵԿԱՆ (-ի, ուշ՝ -ից) «մի դրամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dahgān (dahgāna)
իրանական աղբյուրից: Աճառյանը (ՀԱԲ 1, 615) հանում է *darhekan («դարեհական») ձեւից (ըստ Հակոբյանի):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դահեկանահատ
Մատենագիտություն
H. AG 133; Ջահ. ՀԼՊ 522; Աճառյանը (ՀԱԲ 615
Էջ 184, սյունակ 1 Էջ 184
ԴԱՇՆԱՆԵԼ «վանել»
Ստուգաբանություն (անստույգ)
անստույգ իմաստով, որ ենթադրում է Աճառյանը (ՀԱԲ 1, 623) ըստ վանել գլխաբառի բացատրության (ԲՀ 298), բայց այստեղ վանել-ի բացատրության մեջ նշված է երեք իմաստ կամ-ով` 1.«ենթադրել» («ընթադրել») 2.«դաշնանել» եւ 3. «հալածել կամ փախցնել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 623; ԲՀ 298
Էջ 184, սյունակ 1 Էջ 184
ԴԱՇՏ II (թաշտ, տաշտ) «երաժշտական մի խաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական tašt
տրված ըստ ձեւի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 624