Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 45 բառահոդված (էջ 5/5)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԱՆ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ān «հոգնակերտ»
փոխատու լեզու՝ իրան. -yān «հոգնակերտի տարբերակ»
Փոխառուած է իրանական -ān հոգնակերտի -yān տարբերակից, որ, սակայն, դասական պարսկերէնում դրւում էր ā, ī, ō, ū ձայնաւորներով վերջացող բառերից յետոյ. հայերէնում նրա դրուելը բաղաձայններից յետոյ կարող է բացատրուել նրանով, որ այն ոչ թէ ուղղակի փոխառութիւն է, այլ հայ. -եան-ի` իրանական հոգնակերտի հետ բաղարկուելու արդիւնք:
Էջ 809, սյունակ 1 Էջ 809
-ՇԻ «բոլորշի, լայնշի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-iskhio- (անմիջական նախաձեւ՝ *iskh(o)- + *-iyo-)
Քանի որ հիմքերը հ.-ե. ծագման են, պէտք է ենթադրել հնդեւրոպական ծագում... -շի է առկայ նաեւ գոլո(ր)շի բառի մէջ` ռ- հիմքային տարրով եւ ր-ի համաբանական յաւելմամբ (հմմտ. բոլորշի), ընդ որում գոլ-ը նոյնպէս հնդեւրոպական ծագում ունի: Ժամանակակից հայերէնում տարածուել է գոլորշի ձեւը, եւ որշի-ն ընկալւում է որպէս ինքնուրոյն ածանց:
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԱԿ (-աւակ) (կարուակ (-աւակ)) «կոչկակար»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրաց. *kar-/kr- «կապել»
փոխատու լեզու՝ ուրարտերէն
Եթէ կար-ը ծագում է քարթվելական (յատկապէս զաներէն) աղբիւրից (հմմտ. վրաց. *kar-/kr- «կապել»), ինչպէս կարծում է Ֆոգտը, ապա կարելի է կապ տեսնել հիմքային -av-/-v- տարրերի (հմմտ. վրաց. *kar-/kr-ից kr-av հիմքը, այլեւ ker-ից krva բայանունը) ու կարու-/-աւ/ու- տարրերի միջեւ եւ -ակ-ը դիտել որպէս ածանց: Եթէ ճիշտ է Հ. Աճառեանը, որ անհաւանական է համարում հայերէն ձեւերը բխեցնել վրացերէն համապատասխան ձեւերից, ապա թերեւս պէտք է ենթադրել ընդհանուր փոխառութիւն ուրարտերէնից, մանաւանդ որ առկա է ընդհանուր արմատ, եւ այն կարող էր ժառանգել ուրարտերէնը, որպէս նորատիպ լեզու:
Մատենագիտություն
NTS 333; ՀԱԲ 542; Иллич-Свитыч 321-323
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԹԻՒՆ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-tion (անմիջական նախաձեւ՝ *-eu-ti- / -ou-ti-) առաջին դէպքում պէտք է ենթադրել *-tion-ից առաջ սկզբնական *eu/ou երկբարբառ
Ծագում է կամ հ.-ե. *-tion ածանցից (հմմտ. լատ. *-tio, սեռ. -tionis), կամ -ոյթ եւ -իւն ածանցների բաղարկումից (հմմտ. ծերոյթ - ծերութիւն). առաջին դէպքում պէտք է ենթադրել *-tion-ից առաջ սկզբնական *eu/ou երկբարբառ, որից հետո *t-ն չի փոխւում (-ոյթ < *-eu-ti-/-ou-ti-), կամ կարծել, որ *-ter > -յր փոփոխութեան կողքին եղել է *ti- > թ փոփոխութիւն. վերջին վարկածը երեւի հաւանական է, եթէ նկատի ունենաք -ութիւն-ով մի շարք բառերի -ու-ի համընկնելը ածանցեալների հիմքային եւ ածանցական ու-ի հետ` երէց, սեռ. երիցու -երիցութիւն, այլեւ հոգածու-հոգածութիւն, հոգաբարձու-հոգաբարձութիւն եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիցութիւն, թողութիւն, ծերութիւն, յարութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
*-tio
սեռ. -tionis
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԻ II «Ամատունի, Արծրունի, Գնթունի, Գնունի, Մադխազունի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտ.
Ցեղանուանական ածանց, որ հաւանաբար ծագում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Ամատունի, Արծրունի, Գնթունի, Գնունի, Մադխազունի