Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԱՂՁ
(-ի, -ից)
«իղձ, փափագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel-
(անմիջական նախաձեւ՝ *bhelg'h)
եթե Պետերսոնը (Ar. u Arm. Stud., 128) ճիշտ է համեմատում օս. bālun «ցանկանալ, ձգտել» ու լիտվ. balvas «նուէր» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *bhel- արմատը (*bhelg'h > բաղձ)։ իրանագետ Աբաեւը հակված է օսական ձեւը հանգեցնելու հնդեւրոպական *vel- «ցանկանալ» արմատին՝ ենթադրելով իրան. v>ou. b անսովոր անցում (v-ի ուժեղացում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղձանալ,
բաղձանք,
բաղձալի,
բազմաբաղձ,
բազմաբաղձիկ,
երեքբաղձեան,
մեծաբաղձ,
հայրենաբաղձութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
bālun
«ցանկանալ, ձգտել»
լիտվ.
balvas
«նուէր»
Մատենագիտություն
Ar. u Arm. Stud. 128;
Աբաեւ, ИЭСОЯ 248
ԲԱՅԱՍՏ
««եթե արասցես ապստամբութիւն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ ձեւեր։ Աճառյանի բերած (ՀԱԲ 1, 402) այս ձեւի դիմաց ԲՀ-ում ավելի հաճախ է հանդիպում բայասա ձեւը` «եթե արասցես ապստամբութիւն» մեկնությամբ։ նույն ԲՀ-ում հանդիպում է նաեւ բայասա «զօրութիւն ի զօրութենէ» բառահոդվածը։
Մատենագիտություն
ՀԱԲ 402
ԲԱՆԻՒՆ
«ուժեղ բնդիւն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնաձայն)
Եթէ ստոյգ է
ԲԱՇԽԻՇ
«նվեր, ընծա, պարգեւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. baxšišn
փոխատու լեզու՝ պ. baxšiš
Փոխառութիւն՝ մ. պ. baxšišn, պ. baxšiš:
Մատենագիտություն
H. AG 118;
Աճ. ՀԱԲ 412
Տե՛ս նաեւ
ԲԱՐԳԵՂ
««բարերախտ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է (եթե բար-ը կապ չունի բարի-ի հետ)
ԲԱՐԵԹԱՆԻ
«քուրձ (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ԲԱՐԻ
(բարե)
«գոնե, գեթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bārē
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 422
ԲԱՐՁ
II
(-ձու, -ձունք, -ձանց)
«բարձր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhergh-
«բարձր, վեր»
(անմիջական նախաձեւ՝ *bherg'hu-r-)
*bherg'h- «բարձր, վեր» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարձրանալ,
բարձրաւանդ,
բարձրագոյն,
բարձրեալ,
բարձրիմաստ,
բարձրահաս,
բարձունենակ,
բարձրագահ,
բարձրաստիճան,
բարձրաքանդակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
brhant-
«բարձր, մեծ»
ավ.
bərəzant
«բարձր»
խեթ.
parkuš
«բարձր»
Մատենագիտություն
H. AG 428;
Աճ. ՀԱԲ 414;
Ջահ. ՀԼՊ 116
Տե՛ս նաեւ
ԲԴԵԴ
«փաթեթ (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
փաթեթ բառի բարբառային տարբերակը (հմմտ. փլչանել (փլչիլ) - բլչիլ):
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
ԲԵԴԵԿ
(բեթեկ)
«շենքի քանդված մաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. bedeq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 435
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։