Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 52 բառահոդված (էջ 5/6)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 459, սյունակ 1 Էջ 459
ՀԵՐՔԵԼ «դուրս անել, վանել, հերքել, մերժել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *perk- «ցնցել, ոտքով դեն հրել, թպրտալ» (անմիջական նախաձեւ՝ *(s)p(h)er-) *-k- աճականով
*-k- աճականով: հայերենից, այլ զուգահեռներ չունի. *perk'- «պատռել, ճեղքել, փորփրել» արմատը պիտի տար *հերս-, *pers արմատից ծագող փորձ բառի նախաձեւը պարզ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հերքիչ, հերքութիւն, հերքումն, դիւրահերքելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
spark
«ոտքով հրել»
Էջ 517, սյունակ 1 Էջ 517
ՄԱՐԹ «կարելի, հնարավոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *magh- «կարողանալ, օգնել» (անմիջական նախաձեւ՝ *magh-thro-)
*magh- «կարողանալ, օգնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարթել, մարթանալ, մարթական, մարթանք, մարթուշ, անմարթ, չմարթուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
maghá-
«ուժ, կարողություն. ձիրք»
գոթ.
magan
«կարողանալ»
ռուս.
мощь
«հզորություն»
ռուս.
мочь
«կարողանալ»
Մատենագիտություն
Pok. IEW 694; Ջահ. ՀԼՊ 136
Էջ 656, սյունակ 1 Էջ 656
ՌԱՒԱՆԴՄԵՆԻ (ռեւանդ, ռեւանդենի, ռրեւանդ) «խավարծիլ» (բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. rāvand
փոխատու լեզու՝ պրս. revand
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142-143
Էջ 671, սյունակ 1 Էջ 671
ՍԱՐԴ I (-ի) «Լիբանանի մայրի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *k’er- «աճել» (անմիջական նախաձեւ՝ *k’r-to-)
Հնարաւոր է բնիկ հնդեւրոպական ծագում՝ *k’er- «աճել» արմատից (*k’r-to-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սարդի, սարդիատունկ, սարդենի, սարդենեան, սարդենասեր
Էջ 672, սյունակ 1 Էջ 672
ԱՐՍԵՆԻԿ «կասլա, դափնի» (բբ)
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս ուղղելի է սարդենի(կ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 191
Տե՛ս նաեւ
Էջ 706, սյունակ 1 Էջ 706
ՎԱՐԴ (-ի, -ից, ուշ՝ -ոյ, -ու) «վարդ (ծաղիկ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *vard
փոխատու լեզու՝ ասոր. vardā
փոխատու լեզու՝ արաբ. vard
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *vard, որից՝ ասոր. vardā, արաբ. vard:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարդաբեր, վարդագոյն, վարդայատակ, վարդենի, կարմրավարդ, հազրեվարդ, վարդաբոյր, վարդափունջ, վարդավառ
Մատենագիտություն
H. AG 244; Աճ. ՀԱԲ 317
Էջ 725, սյունակ 1 Էջ 725
ՏԱՐՏԱՐՈՍ (ուշ՝ -ի, -աց) «տարտարոս, դժոխք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τάρταρος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարտարոսական, տարտարոսագին, տարտարոսադեն
Մատենագիտություն
H. AG 383; Աճ. ՀԱԲ 388
Էջ 743, սյունակ 1 Էջ 743
ՑԻՐԴ (ցուրդ, ցրդի, ցրդենի, ցրտենի, ծրդի, ծրդենի(կ) «ցրդի») «ցրդի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՐԷՆ (-երէն) «փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն (հրէայերէն, հռովմէարէն) (հռոմմարէն, հռովմերէն), պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առկա է երկու վարկած. ըստ մի շարք հայագէտ-իրանագէտների (Հիւբշման, Նիբերգ, Լիդեն եւ ուրիշներ)՝ ծագում է -աւրէն-ի համար հիմք ծառայած ašdēn «կերպ, եղանակ» բառի adēn տարբերակից։ այս ենթադրութիւնն ունի երկու թոյլ կողմ, առաջին՝ եթէ -աւրէն-ը անկախ գործածւում է հայերէնում, ապա արէն անկախ տարբերակ չկա. երկրորդ՝ համոզիչ կերպով չի լուծւում -ա-րէն-ի -երէն տարբերակի հարցը. վերջինիս համար ենթադրւում է -ե-ով կամ ի-ով հիմք, բայց -երէն-ով բառերի մէջ այդպիսի նախնական հիմքային ձեւ չի հայտնաբերւում (ինչու՞, օրինակ, ողբ, -ոյ բառից պէտք է կազմվէր ողբերէն ձեւը). գոյութիւն ունեցող հեթանոսաւրէն - հեթանոսերէն զուգահեռ ձեւերից երկրորդն ունի -երէն տարբերակը եւ ոչ -արէն-ը. հաւանականութիւն չունի նաեւ այն վարկածը, ըստ որի -արէն/-երէն-ը կազմուած է -ար/-եար եւ -էն տարրերից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն, հրէայերէն, հռովմէարէն, հռոմմարէն, հռովմերէն, պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՆԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ծագում է -եան եւ -ի ածանցների միացմամբ: Վ. Բենեցյանուն ժառանունների համար ենթադրում է ուրարտական ծագում, բայց -ենի-ով ձեւերը -ի-ով ձեւերի համեմատությամբ ավելի նոր են. -եանի ու -ենի-ի հարաբերությունը գիտակցվել է, եւ ուշ շրջանում ծննդեան-ի փոխարեն կազմվել է ծննդենի ձեւը. հմմտ. նաեւ արփեան - արփենի, արքայեան - արքայենի, երեսնամեան -երեսնամենի եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնենի, հայրենի, մայրենի, այծենի, գայլենի, գառնենի, ուղենի, արմատենի, խնձորենի, ուռենի, ծննդենի, արփենի, արքայենի, երեսնամենի
Մատենագիտություն
Bolognesi 1923; Bănăteanu None