Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 263 բառահոդված (էջ 5/27)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԱՆ (-ի, -աց) «գազան, վայրենի գիշատիչ կենդանի, փիղ, վիշապ, օձ, բարկ, բունդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱ(Յ) «կենդանի» կամ «խոսուն» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է (թերեւս հրեական ծագման հատուկ անվան մեկնությունից առնված):
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԼ (գայդ, գել, գէլ), -ոյ «գայլ (կենդանի), ձիու կոշտ սանձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ulkʷo- «գայլ» (անմիջական նախաձեւ՝ *ulkʷio-) հիմքից
Նկատի ունենալով հնչյունական դժվարությունները՝ ոմանք համեմատում են կելտական բառերի հետ (հ. իռլ. fdel, գալլ. vailo (անձնանուն) որպես հայ-կելտ. զուգաբանություն՝ *uailo-՝ *uai- ձայնարկությունից)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայլանալ, գայլենի, գայլախազ, գայլակորիւն, գայլառ, գալառ, գայլագռաւ, գայլահալած, մարդագայլ, շնագայլ, գայլխոտ, գայլախոտոր, գայլասոխ, գայլթաթ, գայլուկ, գայլվիզ, գայլականջ, գայլու ականջ, գայլաթուր, գայլու թուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vṛka
հուն.
λύκος
լատ.
lupus
գոթ.
wulfo
հ. սլավ.
vlьkъ
«գայլ»
Մատենագիտություն
H. AG 431; Աճ. ՀԱԲ 512; Pok. IEW 1111
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՌԱԳԻՂ (գառագեղ, գառագիղ, գառագիղ, գայռագիղ, գայռագեղ, գայռագիղ) «կենդանու վանդակ, բանտ»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գառագիղանման, անգառագեղ
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՒԱԿ (-ի, -աց) «կենդանու (հատկապես ձիու) հետնամաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *gāu- «թեքել, ծռել»
փոխատու լեզու՝ իրանական
թերեւս փոխառություն իրանական աղբյուրից (<հնդեւր. *gāu- «թեքել, ծռել» (?) արմատից. հմմտ. վրաց., քուրջ. gawa պարսկերենից՝ վերջին k-ի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաւեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
gawa
պարսկերենից
քուրջ.
gawa
պարսկերենից
Էջ 163, սյունակ 1 Էջ 163
ԳՀԱԼ «ծույլ, դանդաղաշարժ, ծանրախոս» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 163, սյունակ 1 Էջ 163
ԳՂԱՒԿ «մի կենդանի (ձուկ կամ թռչուն)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. γλαύκος «մի ձուկ»
փոխատու լեզու՝ հուն. γλαύξ «բու»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՄ (-ոյ, -ի, -աց) «գոմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghom- «գոմ» (անմիջական նախաձեւ՝ *ghomo-)
Կասկածելի է դարձնում *-om > -ոմ անցումը փոխանակ -ում-ի, թեեւ Աճառյանը տալիս է նաեւ *dhōnā > դոն «մի տեսակ հաց, պաքսիմատ» անցումը, որ նույնպես կասկածելի է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոմամուտ, գոմահանդ, գոմահոր, գոմաղբ, անասնագոմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
դան.
gamme
«փարախ»
շվեդ. բրբ.
gamme
«մսուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574; Pok. IEW 452
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՈՌՈԶ I (բրբ. *գոռոճ < կոռոճ) «գանգուր, գանգրահեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *u(ē)rong'h) *r > n - սաստկական անցմամբ
հ.-ե. արմատ՝ *uer-g'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել» աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *u(ē)rong'h (> գոռոճ > գոռոզ *r > n - սաստկական անցմամբ) *uer- «պտտել, ծռել» (աճականով` *uer-g'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել») արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
wrengan
«ոլորել, սեղմել»
հ. իսլ.
rangr
հ. շվեդ.
wranger
«ծուռ, շրջված»
դան.
wringle
«ոլորել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՍՏ I (-ու) «անասուն, կենդանի, բեռնելի կամ հեծնելի կենդանի՝ էշ, ձի, ջորի, անասնամիտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաստական, գրաստավար, ձիագրաստ, ջորեգրաստ