Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԻՒՍ
(-ոյ, ուղ` նաեւ -ի, -ից)
«խյուս, լույծ ուտելիք, նորածին ցորենի միջի հյութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'euk'-
*k > *kh անցմամբ զուգահեռ ունի հուն. κυπαω «խառնել, պղտորել» բառի հետ, որ ենթադրում է *k'euk'- հնդեւրոպական արմատ. սակայն հուն. բառի համեմատությունը լիտվ. šáukštas «գդալ», šíùkšmes «աղբ» բառերի հետ համարվում է անհավաստի:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κυπαω
«խառնել, պղտորել»
լիտվ.
šáukštas
«գդալ»
լիտվ.
šíùkšmes
«աղբ»
Մատենագիտություն
Pok. IEW 597
ԽՆՁՈՂԵԼ
(խնձղա՞լ)
«ուրախանալ, հրճվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khend-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *khendio-)
-ող վերջածանցով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խինդ, խինձ
մ. պ.
xandītan
«խնդալ»
ԽՆՉԵԼ
(խնջել «խնչել, քիթը մաքրել»)
«խորդալ (խոզի մասին)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381
ԽՆՋՈՅՔ(-Ք)
((խնճոյ(-ք)), -ի, -ից)
«ուրախության սեղան, հանդիսավոր հացկերույթ, խրախճանք, հանդիսականների բազմություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khendh-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *khendhi-o-)
Աբաեւը (Абаев, ИЭСОЯ 265) եւ Հ. Բեյլին (Bailey, DKS 483) համեմատում են օս. xyncyn «հյուրասիրել, պատվել» բայի հետ՝ համարելով իրանական փոխառություն, բայց նրանց անծանոթ է հայ-իրանական *k(h)endh- «խնդալ» զուգաբանությունը (տե՛ս խինդ)։ Աբաեւը խնջոյ-ք-ը բխեցնում է ալաներենից։ Օսերեն բայը Աբաեւը համարում է նույնական xyncyn «հաշվել, համարել» բայի հետ, իսկ Բեյլին աղբյուր է համարում *haik-/*hik- «հագեցնել, կշտացնել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնճոյական,
բազմախնճոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խինդ, խինձ (խնձիղ)
մ. պ.
xandītan
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Տե՛ս նաեւ
ԽՈԶԱՐ
(խազուր՞)
««դալար բույս» (ԲՀ՝ «բոյս դալարի»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xuzārat
փոխատու լեզու՝ արաբ. xazrā
Աճառյանը (ՀԱԲ 2, 384) տալիս է անմիջաբար արաբ. xazrā ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզբասա
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 384
ԽՈՊԱԼ
«խայտալ, խնդալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ (s)keub-
«արագ նետվել»
կապը հնդեւրոպական *(s)keub- «արագ նետվել, նե-
ԽՈՐԴ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ու)
(խորթ)
«կռունկ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Թերեւս բնաձայն բառ՝ կապված խորդալ բնաձայն բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորդեան,
խորդապար,
խորթապար,
խորդենի
ԽՈՐԴԱԼ
(խորթալ)
«խոռոչացնել, խռմփացնել, աղմկել (ալիքների մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ker-
«բնաձայնական արմատ»
*-dh ածականով եւ *k>*kh անցումով
Եթե բնաձայնական ինքնուրույն կազմություն չէ, ապա կարող է ծագել հնդեւրոպական *ker- բնաձայնական արմատից՝ *-dh ածականով եւ *k>*kh անցումով: Ատամնային ածականով է դան. skrade «շաշել, խորդալ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորդումն,
խորդխորդալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
դան.
skrade
«շաշել, խորդալ»
ԽՈՒԺԴՆ
(կամ խժդն)
«համառություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խժդալ
ԽՌԱԼ
(բհ)
«խո(ռ)ալ, խորդալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայն կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխոռալ,
խոկալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։