Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված · Էջ 5 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 58, սյունակ 1 Էջ 58
ԱՆԿԱՐՃ (բբ) (անուրճ) «գոգ, ծոց, գիրկ»
Ծագումն անհայտ է
Էջ 59, սյունակ 1 Էջ 59
ԱՆԿԻՒՆ I (անգիւն), -եան, յ-է, -ք, -եանց «անկիւն, եզր, խորշ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ang- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *ang/k-) -իւն ածանցով
«ծռել, թեքել» արմատից՝ -իւն ածանցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անկիւնահատ, անկիւնակալ, անկիւնաւոր, անկիւնաքար, երեքանկիւն, չորեքանկիւն, վեցանկիւն, եռանկիւն, եռանկիւնի, քառանկիւն, քառանկիւնի, բազմանկիւն, ուղղանկիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. anka «անկիւն, ծռուածք»
հուն. αγκών «արմունկ»
լատ. angulus «անկիւն, խորշ, ծայրաւմաս»
հ. վ. գ. ango «կարթ, խայթ»
հ. վ. գ. angul «կարթ, խայթ»
Մատենագիտություն
H. AG 419; Աճ. ՀԱԲ 200
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՔՈՅԹ «հանգիստ, խաղաղ, հանդարտ, ապահով, թաքուն, ծածուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kēe- «շարժ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *kōi-) եզակի է *kōi- > *քոյ անցումը
հ.-ե. արմատ՝ *han+*kōi- «հաճելիորեն հանգստանալ» (անմիջական նախաձեւ՝ *kōeio-) հնչյունական անցումը պարզ չէ
կան վերականգնման դժվարություններ։ Եթե ան-ը ժխտական է, ապա քոյթ-ը թերեւս կարելի է կապել *kēe- «շարժ(վ)ել» արմատի հետ (այս դեպքում էլ եզակի է *kōi- > *քոյ անցումը)։ Եթե ան-ը ժխտական չէ, ապա անքոյթ-ը ծագմամբ կարող է համապատասխանել հանգիստ-ին, որ գալիս է *han+*kōi- (*kōeio-) «հաճելիորեն հանգստանալ» արմատից. այս դեպքում էլ հնչյունական անցումը պարզ չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անքութանալ, անքոյթութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 64, սյունակ 1 Էջ 64
ԱՇԽԱՐԱԲԱՆԴ «թագի կապ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական աշխար(°)
Աղբյուր՝ մ. պ. band «կապ»
Մատենագիտություն
H. AG 101; Աճ. ՀԱԲ 217
Էջ 64, սյունակ 1 Էջ 64
ԱՇԽԱՐՀ (-ի, -աց) «աշխարհ, երկիր, մարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. xšaθra
Աղբյուր՝ մ. պ. šahr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշխարհագիր, աշխարհաբնակ, աշխարհագունդ, աշխարհակոծ, աշխարհահեղձ, աշխարհադիտել, աշխարհաժողով, աշխարհիկ, տաշխարհիկ, տարաշխարհ, տարաշխարհական, միջնաշխարհ, համաշխարհի, գերաշխարհիկ, չնաշխարհիկ, աշխարհալած, աշխարհամար
Նոր՝
անդրաշխարհ, անդրաշխարհային, աշխարհագրական, աշխարհագրագետ, աշխարհագրություն, աշխարհադես, աշխարհահռչակ, համաշխարհային
Մատենագիտություն
H. AG 101; Աճ. ՀԱԲ 218
Էջ 64, սյունակ 1 Էջ 64
ԱՇԽԱՐ(Հ)ԱՒԱՆԴ (-ի, -ից) «պանդոկ, գինետուն»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Տե՛ս նաեւ
Էջ 64, սյունակ 1 Էջ 64
ԱՇԽԱՐ(Հ)ԱՒԱՆԴԻԿ «գինեպան, պանդոկապետ»
Փոխառություն
բայց բուն ձեւը չի հավաստված:
Տե՛ս նաեւ
Էջ 65, սյունակ 1 Էջ 65
ԱՇՈԳԻ (ոշոգի, ուշոգի) «առանձին, հատուկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ պ. āšōγ (ušōγ) (թերեւս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաշոգ, առոշոգի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 220
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՍՏԱԿ «գինու ծորակավոր թաս կամ գավաթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *stag- «ծորալ» (անմիջական նախաձեւ՝ *(ա)ստակ)
Կազմված է առ- նախածանցով` թերեւս հնդեւրոպական ծագման *(ա)ստակ արմատից` *stag- «ծորալ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στάζω «կաթիլներով թափել, ծորալ»
լատ. stagnum «ջրատեղ, ջրավազան, ծորացող ջուր»
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒՏ (-ի, -ից, -ու) «առավոտ, օրվա սկիզբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aus- «լուսավորել» առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով
Կազմված է հնդեւրոպական *aus- «լուսավորել» արմատից` առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով: Անհավանական է Աղայանի վարկածը (ԲՍՀ 26-27) առ-ի հնդեւրոպական *sau-el- «արեգակ» ձեւի *sau- տարբերակից ծագելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւօտանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. έως
լատ. aurora «արշալույս» (<*ausōsā)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 114
Տե՛ս նաեւ