Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹՈՇԱԿ
-ի, -աց
(թորշակ, թօշակ)
«ուղեպաշար, պարեն, ռոճիկ, թոշակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. tōšak
փոխատու լեզու՝ պ. tōša
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոշակել,
թոշակաւոր,
թոշակակեր,
նոր՝ թոշակառու,
թոշակատու,
թոշակատեր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
ԻԴՈՐՈՍ
«մի կենդանի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն.
Հավանական փոխառություն հունարենից:
ԻԵՓԻԼԷ
««թող թողնի» (ԲՀ՝ «թողցէ»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. λείπω
«թողնել»
Հավանական փոխառություն հունարենից: արդյոք λείπω «թողնել» բայի աղավաղված ձեւը չէ՞:
ԻՍԿԻՆՈՍ
(իսկենիոս, իսքենիոս)
««սուրբ» (ԲՀ)»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ձեւով թւում է հունական, բայց այդպիսի բառ հունարենում չկա
ԻՐԲԻՆՈՍ
«փիլիսոփա»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
բառի տեսքը հունական է, բայց նման բառ հունարենում չկա
ԼԱԲՈՍ
««միեղջյուր, օձահալած» (ԲՀ՝ «միեղջերու, թարգմանի օձահալած»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն
ԼԱԳ
««անառակ, բղջախոհ, թուլամորթ» (նաեւ «թույլ, մաշված»?)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leg-h-
«թեթեւ»
(անմիջական նախաձեւ՝ *lng'hio-)
ռնգային տարբերակից
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) փոխառություն է համարում հունարենից՝ տալով λαγνεία «անառակություն», λαγνύω «անառակություն անել, լրբանալ» եւ λάγνος «անառակ» ձեւերը, սակայն սրանցից անմիջապես հանել հայերեն ձեւերը (առանց -ն-ի) անհավանական է։ Մյուս կողմից՝ դժվար է գտնել անմիջական բնիկ հնդեւրոպական աղբյուր։ ձեւով ամենից ավելի մոտ թվացող *leg-h- «թեթեւ» արմատը իմաստով քիչ է համապատասխանում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լագութիւն,
լագուցանել,
լագորդել,
լազրտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
легкий
«թեթեւ»
ռուս.
легкое
«թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Տե՛ս նաեւ
ԽՈՐԲԱՐ
(խորբաւ)
««պարեն» («ցորեն՞»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xvarbar
«պարեն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 407
ԽՈՐԻՍԽ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից)
(«խորիխս, մեղրահաց, մոմով մեղր, յուղով եւ մեղրով պատրաստված խմորեղեն»)
«խորիխս, մեղրահաց, մոմով մեղր, յուղով եւ մեղրով պատրաստված խմորեղեն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *kār-
«մեղրամոմ»
բայց լատիներենը (եթե փոխառություն չէ հունարենից) եւ հայերենը (եթե իրոք պատկանում է այս խմբին) ցույց են տալիս այլ ձայնավորում (հայերենը նաեւ *k>*kh անցում)
Թերեւս պատկանում է զուգահեռների այն խմբին, որոնց համար Պոկոռնին (Pok. IEW 1, 532) վերականգնում է *kār- «մեղրամոմ» արմատը, բայց լատիներենը (եթե փոխառություն չէ հունարենից) եւ հայերենը (եթե իրոք պատկանում է այս խմբին) ցույց են տալիս այլ ձայնավորում (հայերենը նաեւ *k>*kh անցում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրախորիսխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κηρός
«մեղրամոմ»
հուն.
κηρίον
«մեղրահաց»
լիտվ.
krys
«խորիսխ, մոմով մեղր»
լեհ.
skárzyk
«խորիսխ»
Մատենագիտություն
Pok. IEW 532;
Bugge KZ 10
ԿԱՂԱՄԻՏ(Ա)
(կաղամբի(ա))
«մի տեսակ խունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն
Փոխառություն հունարենի՞ց:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 493
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։