Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 51 բառահոդված (էջ 5/6)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵ(Տ)ՐԻՔՈՆ (պետրիքոն) «հնդկական մի ծառ»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառյանը (ՀԱԲ 4, 76) որպես աղբյուր նշում է (ըստ ՆՀԲ-ի) հուն. περιδέξιον «աջ թեւի ապարանջան» բառը, որ չունի այդ իմաստը:
Էջ 636, սյունակ 1 Էջ 636
ՊԵՍ «պես, նման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *pēs
գործածվում է որպես վերջածանց` իսկապես, խաչապես, զուգապես, վերջապես, քաջապես, ընդհանրապես, այլապես եւ այլն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պեսգունակ, պեսպես, այսպես, այդպես, այնպես, որպես, նույնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, որպիսի, զինչպիսի, որոյնպես, որպիսութիւն, իսկապես, խաչապես, զուգապես, վերջապես, քաջապես, ընդհանրապես, այլապես
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
paēsa-
«զարդարանք»
հ. հնդկ.
pēsa-
«կերպարանք, ձեւ, գույն»
Մատենագիտություն
H. AG 230; Աճ. ՀԱԲ 79
Տե՛ս նաեւ
Էջ 639, սյունակ 1 Էջ 639
ՊՂԵՄԲԱՏ «կապարե գունդ, այդպիսի գնդով հասցված հարված, ձաղկում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. plumbatae
Մատենագիտություն
H. AG 373; Աճ. ՀԱԲ 88
Էջ 651, սյունակ 1 Էջ 651
ՋԱՐԴ II (ջայդ) «ծմակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անյայտ է:
Էջ 668, սյունակ 1 Էջ 668
ՍԱՆՏՐ (-երի, -ով, -ի-է) (սանդր, այլեւ ն. գր. սանր) «սանր»
Ստուգաբանություն (անստույգ)
Հնդեւրոպական ծագման վարկածները, այդ թվում՝ հուն. ξαντροη = հայ. սանտր, հավաստի չեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանտրել, սանտրաբարձ, օձասանտր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ξαντροη
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈ(Ր)ՓԱՅ «նվաստ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱՅԻՆ «ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
Էջ 798, սյունակ 1 Էջ 798
-(ԱՆ)ՈՒՏ «կիզանուտ, վիժանուտ»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *selg'- եղծ արմատի համար
հ.-ե. արմատ՝ *ordhy- յորձ արմատի համար
Կազմուած է -ան- հիմքակազմ տարրից եւ -ուտ ածանցից. հոսանուտ (հմմտ. հոսան-ք), հովանուտ (հմմտ. հովան-ոց), յորձանուտ (հմմտ. յորձան-ք), շրջանուտ (հմմտ. շրջան-իմ) ձեւերում -ան-ը պատկանում է հիմքին, եւ անջատելի է -ուտ ածանցը. այդ հիման վրա էլ ախոնդանուտ բառի մէջ -անուտ ածանց չի առանձնացւում, որովհետեւ այս բառը կազմուած է ոչ թե բուն ախոնդ-ից, այլ ախոնդան-(ք) հիմքից. -ան-ով հիմք (*կիզանեմ) պէտք է ենթադրել նաեւ կիզանուտ բառի գոյական սկզբնաձեւի համար։ Ջ. Գրեպինի այն առարկութիւնը, թե ածանցելի հիմքերը բնիկ չեն, ուստի եւ -անուտ-ը ենթաշերտային ծագում ունի հիմնաւոր չէ. Գրեպինը հաշուի չի առել -ան-ով հիմքային ձեւերի առկայութիւնը եւ եղծ ու յորձ արմատների հնարաւոր հնդեւրոպական ծագումը. նշենք, որ նա վրիպում է` -անուտ ածանց առանձնացնելով սասանուտ ձեւերում, որոնք սասան-(ել) հիմքից են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիզանուտ, վիժանուտ, հոսանուտ, հովանուտ, յորձանուտ, շրջանուտ, ախոնդանուտ, սասանուտ
Մատենագիտություն
Greppin 1975, 44, 45
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՐԷՆ (-երէն) «փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն (հրէայերէն, հռովմէարէն) (հռոմմարէն, հռովմերէն), պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առկա է երկու վարկած. ըստ մի շարք հայագէտ-իրանագէտների (Հիւբշման, Նիբերգ, Լիդեն եւ ուրիշներ)՝ ծագում է -աւրէն-ի համար հիմք ծառայած ašdēn «կերպ, եղանակ» բառի adēn տարբերակից։ այս ենթադրութիւնն ունի երկու թոյլ կողմ, առաջին՝ եթէ -աւրէն-ը անկախ գործածւում է հայերէնում, ապա արէն անկախ տարբերակ չկա. երկրորդ՝ համոզիչ կերպով չի լուծւում -ա-րէն-ի -երէն տարբերակի հարցը. վերջինիս համար ենթադրւում է -ե-ով կամ ի-ով հիմք, բայց -երէն-ով բառերի մէջ այդպիսի նախնական հիմքային ձեւ չի հայտնաբերւում (ինչու՞, օրինակ, ողբ, -ոյ բառից պէտք է կազմվէր ողբերէն ձեւը). գոյութիւն ունեցող հեթանոսաւրէն - հեթանոսերէն զուգահեռ ձեւերից երկրորդն ունի -երէն տարբերակը եւ ոչ -արէն-ը. հաւանականութիւն չունի նաեւ այն վարկածը, ըստ որի -արէն/-երէն-ը կազմուած է -ար/-եար եւ -էն տարրերից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն, հրէայերէն, հռովմէարէն, հռոմմարէն, հռովմերէն, պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն
Էջ 802, սյունակ 1 Էջ 802
-ԲԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-bhi վերջավորություն
Այս ածանցի բ-ն ակնհայտորեն նույնն է -ն-ով հիմքերի գործիականի -բ վերջավորության հետ (հմմտ. եզ. գործ. արամբ՝ այր-ից եւ կանամբ՝ կին-ից). դժվար բացատրելի է ի-ն. հ.-ե. *-bhi վերջավորության *-i-ն չէր կարող պահպանվել վերջնային դիրքում, եւ մնում է ենթադրել -ի ածանցի ուշ հավելում արամբ եւ կանամբ հոլովաձեւերի վրա. այդպիսի հավելումը սովորական չէ, բայց հմմտ. կանացի. այստեղ վիճակը մոտավորապես նույնն է, ինչ հունարենում, որտեղ *επι πατροφι:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արամբի, կանամբի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πατροφι