Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 5 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 26, սյունակ 1 Էջ 26
ԱԼՈՑ «սննդարար, պտղաբեր»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *al- «աճել, աճեցնել, սնել» (անմիջական նախաձեւ՝ *alo-sko-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անալոց, ալոցագոյն, անալոցագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. alō «սնել»
լատ. alescō «աճել, մեծանալ»
հ. իռլ. alim «սնում եմ»
հ. իսլ. ala «սնել»
Էջ 26, սյունակ 1 Էջ 26
ԱԼՈՒՃ «մի դեղաբույս»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ālu- «դառն բույս (՞)» (անմիջական նախաձեւ՝ *āludi-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. alu- «պալար»
հ. հնդկ. ālukám «ուտելի արմատ»
լատ. alium «սխտոր»
լատ. ālum
լատ. ālus «ողջախոտ (դեղաբույս)»
Էջ 26, սյունակ 1 Էջ 26
ԱԼ-Ք (-ոց (հգն.)) «խորք, խորունկ տեղ, հատակ, անդունդ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *sel- «բնակելի տեղ, բնակարան» բառի հետ
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԱԿԱՆ «տոհմ»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացվել է ախտարական բառի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 346; Աճ. ՀԱԲ 96
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԱՄԱԽ «հիմար, տխմար»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. āhmāq (լուսաբանման կարոտ է)
Փոխառություն սեմական աղբյուրից. լուսաբանման կարոտ է փոխառության աղբյուրը V դարում
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԵՐԱԿ «հիմար, անմիտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախերական, ախերկան
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽՆԹՈՐ (աղնթոր, աղխնթոր, յախնթոր, յաղխնթոր, յաղղնթոր) «գռեհիկ, ստորին, ծառայական»
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ արդյոք աղխ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախնթորագոյն, աղնթորագոյն, յախնթորակագոյն, աղխնթորակագոյն
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽՈՅ(Ե)ԱՆ -ի, -ից (ախոյանարձակ) «առաջամարտիկ, քաջ, կտրիճ մարդ, թշնամի, ոսոխ, հաղթանակ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախոյանական, ախոյեանայարձակ, ախոյանարձակ, բռնախոյեան
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՈՌ «ախոռ, մսուր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. āxvar
Աղբյուր՝ պ. āxūr
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախոռապետ, ախոռապան
Մատենագիտություն
H. AG 93; Աճ. ՀԱԲ 99
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՈՐԺ «ախորժելի, հաճելի, հաճույք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xvārak «քաղցրություն, երանություն»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախորժակ, ախորժական, ախորժեմ, ախորժութիւն, անախորժական, չախորժական, չարախորժակ, բարեախորժ, մարմնախորժ, յարախորժելի, մարդաչախորժ, յոժարախորժ
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս. xvarz, xorz «լավ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99; Ջահ. ՀԼՊ 513