Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՒԱՆ
II
«կողոպտիչ, թալանչի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au-
«ցույց է տալիս հեռացում, անջատում»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *au- արմատի հետ, որ ցույց է տալիս հեռացում, անջատում:
ԱՒԱՒՏ
«ժամանակ (°), լուսավոր ժամանակ, ցերեկ (°)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aus-
«լուսավորել»
Կազմված է -աւտ վերջածանցով՝ հնդեւրոպական *aus- «լուսավորել» արմատից, որ հստակորեն հանդես է գալիս առաւաւտ բառում (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւաւտ,
շաղաւաւտ,
կամաւաւտ
Տե՛ս նաեւ
ԱՎԳՈՒՍՏԱԼԻՈՍ
«կուսակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αὐγουστάλιος
փոխատու լեզու՝ լատ. augustalis
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 607
ԱՓՕՍԹԱԹԱՅ
«դասալիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αποστάτης
փոխատու լեզու՝ լատ. apostata
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 367
ԱՔՍԱՐ
««գետնընկույզ» (bunium bulbocastanum) (՞)»
(բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերենից
Ալիշանի Հայբուսակը տալիս է akutār-ձեւը, որ անհավաստի է. ktr արմատից կա katirā «գազ, խագիրան, Astragalus L.»
ԲԱԲԷ
«զարմացական բացականչություն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաբէական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 372
ԲԱԼ
II
«վարդազգի մի ծառի պտուղ` բալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bālu
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բալենի,
բալի,
բալենուտ,
բալուտ
Մատենագիտություն
H. AG 263;
Աճ. ՀԱԲ 382
ԲԱԼԻՇ
«թաթարական մի դրամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արեւել. թյուրք. bališ
փոխատու լեզու՝ մոնղոլ. bališ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 388
ԲԱՂԻՍՏ(Ր)
(բալիստր)
«նետաձիգ եւ քարաձիգ գործիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βαλλίστρα
Մատենագիտություն
H. AG 342;
Աճ. ՀԱԲ 399
ԲԱՂՁ
(-ի, -ից)
«իղձ, փափագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel-
(անմիջական նախաձեւ՝ *bhelg'h)
եթե Պետերսոնը (Ar. u Arm. Stud., 128) ճիշտ է համեմատում օս. bālun «ցանկանալ, ձգտել» ու լիտվ. balvas «նուէր» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *bhel- արմատը (*bhelg'h > բաղձ)։ իրանագետ Աբաեւը հակված է օսական ձեւը հանգեցնելու հնդեւրոպական *vel- «ցանկանալ» արմատին՝ ենթադրելով իրան. v>ou. b անսովոր անցում (v-ի ուժեղացում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղձանալ,
բաղձանք,
բաղձալի,
բազմաբաղձ,
բազմաբաղձիկ,
երեքբաղձեան,
մեծաբաղձ,
հայրենաբաղձութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
bālun
«ցանկանալ, ձգտել»
լիտվ.
balvas
«նուէր»
Մատենագիտություն
Ar. u Arm. Stud. 128;
Աբաեւ, ИЭСОЯ 248
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։