Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 191 բառահոդված (էջ 5/20)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՓՐ (դաբր, տափր, տարբ) «դոփյուն, հոդի փորում եղունգներով»
Ստուգաբանություն (բնաձայն)
Եթե բուն ձեւը տափր-ն է, ապա այն կարող է կապված լինել տոփել բայի հետ որպէս ձայնդարձային ձեւ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
դոփել
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԴՇՈՒՏ (դդշուտ, շաղշուտ) «շատախոս»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ ձեւով բառ. եթե շաղաշուտ-ի աղավաղումը չէ, ապա կարող է լինել դդ- բնաձայնական արմատին մոտ կազմություն։
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԼՈՒԿ «բծավոր զինագոխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
Հավանաբար կապված է դեղ, դալար խմբի հետ՝ *dhel- ձեւից, միայն եթե ճիշտ է Ռ. Ղազարյանի «Բուսանունների բառարանի» (էջ 26) աղբյուրը:
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻԿԼԻԿՈՆ (դիկղիկոն) «մի տեսակ թաղանթ (մարմնի մեջ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. *δικλίκον
ճիշտ չէ δικλίδον ձեւ վերականգնելը, եթե նկատի առնենք, որ Թրակացու քերականության մեջ այս բառը հիշված է իբրեւ օրինակ նախահարաշեշտավոր բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 668
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴՊԱԿ (-ի, -աց) «մետաքսյա ոսկեթել գործվածք, դրանից կարված զգեստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dēpāk
փոխատու լեզու՝ պ. dēba
Փոխառություն իրանական աղբյուրից։ հմմտ. մ. պ. dēpāk, պ. dēba
Մատենագիտություն
H. AG 143; Աճ. ՀԱԲ 670
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՐՃ II «խանձարուր (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս ուղղելի է «տուփ, արկղ»։ Եթե Ն. Բյուզանդացու ֆրանսերեն-հայերեն բառարանի layette բառի
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԹԵՐ (-այ, -ի, -աց) «եթեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αἰθήρ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եթերական, եթերածեմ, եթերային, եթերեան, եթերընթաց, եթերանման
Մատենագիտություն
H. AG 347; Աճ. ՀԱԲ 7
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԹԷ (հին՝ եթե) «տե՛ս թէ:»
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԿ «գաղջ, գոլ, տաքուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leg- «կաթել, կաթ-կաթ հոսել»
Եթե ճիշտ է Աճառյանը (ՀԱԲ 2, 21), որ կապում է լկիլ «հալչել (սառույցի մասին)» բայի հետ, ապա եղկ-ը գալիս է *leg- «կաթել, կաթ-կաթ հոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկացուցանել, եղկութիւն, կիսեղկ
Մատենագիտություն
ՀԱԲ 21
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵՄՆ (երէմն) «առատ (?)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ηρεμα «խաղաղ, հանգիստ»
Եթե բուն իմաստն է «խաղաղ» եւ ոչ թե «առատ» («Արար բազում խաղաղութիւն եւ յաջողումն մարդկային, երէմնութիւն եւ էժնութիւն, ամենեւին անգորութիւն»), ապա թերեւս ծագում է հուն. ηρεμα «խաղաղ, հանգիստ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեմնութիւն, երեմնութիւն