Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 497 / 574
ՎԱՂ
«վաղ, շուտ, հաջորդ օրը, առավոտյան վաղ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառութիւն մի աղբիւրից (ուրարտերենից), որից ծագում է նաեւ վրաց. xwal «վաղը» բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաղահաս,
վաղնջուց,
վաղորդեան,
վաղվաղել,
վաղվաղակի,
վաղվաղուկ,
վաղվաղկոտ,
վաղվաղուն,
վաղեմի,
կանխավաղ,
նախավաղ
Նոր՝
վաղաժամ, վաղածանոթ
վաղաժամ, վաղածանոթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xwal «վաղը»
Մատենագիտություն
H. AG 242;
Աճ. ՀԱԲ 297;
Ջահ. ՀԼՊ 599
ՎԱՂԱԿ
«սուր, սրի մաս»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաղախաց
ՎԱՂԱՄ
(ԲՀ)
«հակառակ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաղամախորհ
ՎԱՂԱՆՁԵԼ
«երկար մնալ»
Ծագումն անհայտ է
ՎԱՂՆԱՏԻՆ
(վղնատին, վգնատին)
«թանկագին մի քար (?)»
Անստույգ (՞)
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է:
ՎԱՂՎԱԿԻԼ
«բարձրաձայն լալ»
Անստույգ
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է:
ՎԱՂՐ
(-եր)
«կարճ սուր»
Անստույգ
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաղրաւոր
ՎԱՃ
(ռաճ, ռճ)
«քաղշտակ, խնկեղեգ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. vajj
Փոխառութիւն՝ արաբ. vajj:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
ՎԱՃԱՌ
(-ի, -աց, -ու, ուշ՝ նաեւ -ոյ)
«վաճառք, գնում, վաճառելիք ապրանք, վաճառատեղի, շուկա, նվեր, օժիտ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. vāčār
Աղբյուր՝ պ. bāzār
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաճառել,
վաճառական,
վաճառապետ,
գինեվաճառ,
ժամավաճառ,
շահավաճառ,
մսավաճառանոց
Նոր՝
ածխավաճառ, կաթնավաճառ
ածխավաճառ, կաթնավաճառ
Մատենագիտություն
H. AG 242;
Աճ. ՀԱԲ 299
ՎԱՃԱՌԱԳԱՀ
«առեւտրատեղի, շուկա»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. vāčār + gah
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ vāčār վաճառ + gah:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 299
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։