Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 493 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԿԵՏ
II
(-ի, -ից)
««կետ, նշանակետ, նպատակակետ, ժամանակակետ, միջակետ, բեւեռ, կշեռքի մետ (սլաք), կենտրոն» (եւ կիտ «բեւեռ»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geid-
«կծել, խայթել, խոտոտում ածել»
Այլեւ՝ հայ. կծել (-կիծ) (հայ-գերմ. զուգաբանություն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիտուած,
կիտակ,
կիտի,
կիտադրեալ,
կիտասահման,
կետահարութիւն,
անկէտ,
ցամաքակէտ,
ժամանակակէտ,
միջակէտ,
ստորակէտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
kitla
հ. անգլ.
citelian
հ. սաքս.
citilōn
Մատենագիտություն
Pok. IEW 356
Տե՛ս նաեւ
ԿԹԻԼ
(*գթիլ՝ շփոթվելով գայթ-ի գիթ ձայնդարձի հետ)
«թուլանալ, տկարանալ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gei-
«պտտել, ծռել (?)»
(անմիջական նախաձեւ՝ *gi-t(h)-)
պահպանվել է միայն ածանցյալներով: Ավելի քիչ հավանական է (ըստ իմաստի) ենթադրել *կութ նախաձեւ եւ կապել *geu- «թեքել, ծռել, կամար կազմել» արմատի հետ, որ ունի *-t ածանցանու ձեւեր, բայց տարբեր իմաստներով («կոկորդ», «պարկ», «գրպան» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթոտ,
կթոտել,
կթուտել,
կթուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
keikr «հետ թեքված մարմնով»
հ. իսլ.
kikna «հետ թեքվել»
հայ.
կեղն «թեք, զառիվայր» (թերեւս)
լատ.
gibber «սապատավոր» ((*gei-bh-?))
լիտվ.
geibti «թուլանալ, նվաղել, տկարանալ»
ԿԹՂ
(*կիթղ- կամ *կութղ-)
«թռչնի ձայն, կռինչ, կռիւնչ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gēi-
«երգել, կանչել»
(անմիջական նախաձեւ՝ *gēi-t(h)-)
Աճառյանը համարում է բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթղաձայն,
կթղալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
giedóti «երգել, կանչել»
լիտվ.
gaidys
լատվ.
gaîlis «աքաղաղ»
Մատենագիտություն
ՀԱԲ 584
ԿԹԽԱՅ
(կթղայ, գխտա)
«բաժակ, գավաթ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. qdxā < արաբ. qadah
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթղայընկեր,
կթխակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584
ԿԹՈՒԹ
«բարակ հիւսուածք» եւ «թոյլ (?)»
Անստույգ (՞)
Երկրորդ («թոյլ») իմաստի դեպքում, թերեւս, կցելի է կթիլ բային։
Տե՛ս նաեւ
ԿԻԲԻԿՈՆ
(կիւբիկոն)
«խորանարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κυβικόν
Մատենագիտություն
H. AG 357;
Աճ. ՀԱԲ 584
ԿԻԴԱՐ
(կիդար, կեդար)
«խոյր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κίδαρις (κίταρις)
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 566-567
ԿԻԶ
«խորոված»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կեզ (կիզել) արմատի անշեշտ կիզ- ձեւի շեշտավոր ձեւը
ԿԻԶԱՐԵԼ
«նվագել»
Ծագումն անհայտ է
կապ ունենա կեզն «թեք» արմատի հետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։