Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4917 բառահոդված (էջ 492/492)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 808, սյունակ 1 Էջ 808
-ՃԱՆ «գինեճան, տիրեճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -čan «սեր»
Ծագում է իրան. -čan (-čanah-) «սեր» բաղադրիչից (հմմտ. հ. պրսկ. Aspačanah «ձիասեր», այլեւ պրթ. šadčan «երջանիկ»՝ šad «ուրախություն» հիմքից) եւ հանդիպում է նաեւ իրանական փոխառություններում՝ դաւաճան, խրախճան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեճան, տիրեճան, դաւաճան, խրախճան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պրսկ.
Aspačanah
«ձիասեր»
պրթ.
šadčan
«երջանիկ» šad «ուրախություն» հիմքից
Էջ 810, սյունակ 1 Էջ 810
-ՈՐԴ «ավելորդ, լծորդ, կցորդ, մնացորդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-dhro- «գործողության միջոց, գործիք» (անմիջական նախաձեւ՝ *-u-) նախորդող *-u-ով
Հավանաբար ծագում է հ.-ե. *-dhro- ածանցից՝ նախորդող *-u-ով. հ.-ե. այս ածանցը ցույց է տալիս գործողության միջոց, գործիք, բայց հետո հայերենում ընդլայնել է իր գործառության շրջանակները՝ անձերի դեպքում նշանակելով անձերի անուններ (անդորդ, սայլորդ եւ այլն), թվականների դեպքում նախորդ -ր-ի (տե՛ս) հետ միասին՝ կարգ (երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այլն)։ այս վարկածը առանձնապես հավանական կլինի, եթե ճիշտ է Բ․ Օլսենը, որ կոկորդ-ը բխեցնում է *gʷo-gʷor-tro- (*-tro-ն *-dhro-ի տարբերակն է)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ավելորդ, լծորդ, կցորդ, մնացորդ, անդորդ, սայլորդ, երկրորդ, երրորդ, չորրորդ
Տե՛ս նաեւ
Էջ 810, սյունակ 1 Էջ 810
-ՈՒ I «կծու, հասու, յաղթու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-wes «դերբայական ածանց» (անմիջական նախաձեւ՝ *-usyā) իգ. *-usyā ձեւից
Հավանաբար ծագում է հ.-ե. դերբայական *-wes ածանցի իգ. *-usyā ձեւից։ հանդես է գալիս նաեւ -ածու (ակնածու), -առու (մտառու), -արբու (գինարբու, հմմտ. գինարբուք), -արկու (բանսարկու), -ըմպու (գինըմպու), -կալու (ակնկալու), -կացու (վերակացու), բաղադրիչներով բաղադրություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծու, հասու, յաղթու, ակնածու, մտառու, գինարբու, բանսարկու, գինըմպու, ակնկալու, վերակացու
Տե՛ս նաեւ
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԱԿ (-աւակ) (կարուակ (-աւակ)) «կոչկակար»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրաց. *kar-/kr- «կապել»
փոխատու լեզու՝ ուրարտերէն
Եթէ կար-ը ծագում է քարթվելական (յատկապէս զաներէն) աղբիւրից (հմմտ. վրաց. *kar-/kr- «կապել»), ինչպէս կարծում է Ֆոգտը, ապա կարելի է կապ տեսնել հիմքային -av-/-v- տարրերի (հմմտ. վրաց. *kar-/kr-ից kr-av հիմքը, այլեւ ker-ից krva բայանունը) ու կարու-/-աւ/ու- տարրերի միջեւ եւ -ակ-ը դիտել որպէս ածանց: Եթէ ճիշտ է Հ. Աճառեանը, որ անհաւանական է համարում հայերէն ձեւերը բխեցնել վրացերէն համապատասխան ձեւերից, ապա թերեւս պէտք է ենթադրել ընդհանուր փոխառութիւն ուրարտերէնից, մանաւանդ որ առկա է ընդհանուր արմատ, եւ այն կարող էր ժառանգել ուրարտերէնը, որպէս նորատիպ լեզու:
Մատենագիտություն
NTS 333; ՀԱԲ 542; Иллич-Свитыч 321-323
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԱԿ «բնակունակ, լուսունակ, մերձունակ, նմանունակ, պարզունակ, վարժունակ, քառունակ, քրիստոսունակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -nāk
Ինչպէս ցոյց է տալիս կենսունակ բառը, -ունակ ածանցակերպը ծագում է ունակ «ունեցող» ածականից (ունիմ բայից. հմմտ. եւ ընդունակ): նկատի ունենալով -ունակ-ով իրանական հիմքերի նշանակալից թիւը՝ թերեւս կարելի է ենթադրել միջին իրանական ածանցակազմ -nāk ածանցի հետ բաղարկութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակունակ, լուսունակ, մերձունակ, նմանունակ, պարզունակ, վարժունակ, քառունակ, քրիստոսունակ
Էջ 812, սյունակ 1 Էջ 812
-ՈՒՆԻ I «արքունի, գողունի, ծերունի, մերունի, տերունի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղկացած է -ուն- եւ -ի ածանցներից: -ի ածանցի առկայութեան մասին են խօսում նախ՝ խնամի-խնամունի զուգահեռը, երկրորդ՝ խխունջն ձեւի կողքին խխունջուն (խխնջին)՝ -խխնջունի զուգաձեւերի առկայութիւնը. երրորդ՝ արքունի, ծերունի բառերի՝ առանց -ի-ի *արքուն, *ծերուն ձեւերի համար ստուգաբանական հաւաստի զուգահեռների առկայութիւնը. -ունի-ն նոյնպիսի կազմութիւն է, ինչ -անի-ն (գեղանի), -ենի-ն (-եանի) եւ -նի-ն (գաղտնի): իրարկէ -ունի-ով ձեւերի տարածման մէջ դժուար է ժխտել ուրարտական ենթաշերտի ազդեցութիւնը: թերեւս այս նոյն ծագումն ունի տիկնունի «տիկնանոց» բառի -ունի-ն՝ իմաստային տեղաշարժով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքունի, գողունի, ծերունի, մերունի, տերունի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἄρχων, -ντος
«առաջնորդ, հրամանատար. տէր, արքայ, թագաւոր» հին փոխառութիւն
հ. հնդկ.
járant-
հուն.
γέρων, -ντος
«ծեր, ծերունի»
Մատենագիտություն
Chantraine 218
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՏ (բրբռ. հտուտ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-od-es ենթադրյալ ածանց
Հնարավոր է երկու մեկնություն։ կամ ներկայացնում է -ոտ ածանցի տարբերակը եւ ծագում է հոտ բառի *հուտ (հմմտ. բրբռ. հտուտ) տարբերակից, կամ ստուգաբանորեն կապված է հուն. -ώδης ածանցի հետ (ἀμαθώδης - «ավազուտ»՝ άμαθoς «ավազ» բառից) եւ ծագում է հ.-ե. *-od-es ենթադրյալ ածանցից (Bugge, 1889, 38. հմմտ. նաեւ Meillet, 1962, 182 : Greppin, 1975, 144)։ Անհավանական է իրանական ծագման ենթադրությունը (Greppin, 1975, 145)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղբուտ, ավազուտ, դալարուտ, թատուտ, ծանծաղուտ, մացառուտ, շամբուտ, տղմուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
-ώδης
«ավազուտ» ἀμαθώδης - «ավազուտ»՝ άμαθoς «ավազ» բառից
Մատենագիտություն
Bugge 38; Meillet 182; Greppin 144; Greppin 145