Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 491 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԿԵՐԿԵՐԻԼ
«խսպոտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«խսպոտ կանչել»
Բաղադրութիւն (նոր)՝ կերկերում, կերկերուն: Թերեւս կրկնաւոր կազմութիւն՝ բնիկ հնդեւրոպական *ger- «խսպոտ կանչել» արմատից, որտեղից՝ «կռունկ» նշանակող բառեր։ Աղայանը համեմատում է հուն. γαργαρίζω «ողողել (կոկորդը)» բայի հետ՝ *gʷer- «կլանել» արմատից, որ քիչ հաւանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերկերում,
կերկերուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jaratē «աղմկում է, հնչում է»
հ. հնդկ.
jarā «ճիչ, աղմուկ»
հ. վ. գ.
carrōn «ճռնչալ»
մ. ն. գ.
kerren, karren «ձայն հանել, ճռնչալ, ճռռալ»
նորվ.
karra «կչկչալ, կռկռալ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 83;
Pok. IEW 476
ԿԵՐՄԱՍ
«փող, դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κέρμα
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 577
ԿԵՐՈՆ
«կերոն. մեծ մոմ. ջահ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κηρόν
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 577-578
ԿԵՐՊ
(-ի, -ից)
«կերպ, եղանակ, դէմք, տեսակ, տեսիլ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kerp
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերպակերպ,
կերպարան(-ք),
կերպարանակից,
կերպարանաւոր,
կերպարանափոխ,
կերպարանել,
լուսակերպ,
իգակերպ,
գիշերակերպ,
գազանակերպ,
կայսերակերպ,
սքանչելակերպ,
կենդանակերպ,
բիւրակերպ,
բազմակերպ,
անկերպարան
Նոր՝
կերպարանափոխել, կերպարանափոխութիւն, փոխակերպութիւն, փոխակերպումն
կերպարանափոխել, կերպարանափոխութիւն, փոխակերպութիւն, փոխակերպումն
Մատենագիտություն
H. AG 168;
Աճ. ՀԱԲ 578;
Pok. IEW 620
ԿԵՐՊԱՍ
(-ոյ, -ու, ուջ՝ նաեւ -ի, -ից)
«նուրբ գործուածք, կերպաս, մետաքս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. karpās (karbās)
Աղբյուր՝ թելուգ. karpās
«բամբակ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերպասաբեր,
կերպասագործ,
կերպասի,
կերպասեայ
Նոր՝
կերպասավաճառ
կերպասավաճառ
Մատենագիտություն
H. AG 168;
Աճ. ՀԱԲ 579
ԿԵՐՏ(-Ք)
(-ք)
«կերտուածք, գործ, շէնք»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերտել,
կերտութիւն,
կերտանալ,
ձեռ(ն)ակերտիկ,
աս-
ԿԵՓԱԶ
«մաքուր ոսկի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κέφαζ < καιφαζ < καίφαζ (հուն. καί «եւ» + եբր. fāz «մաքուր ոսկի»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեփազեայ,
կեփազեան,
կեփազէ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 580
ԿԵՓԱԼԱ
«գլխավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεφαλαῖος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 581
ԿԵՓԱՂ
«գլխաձուկ, կեփալ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κέφαλος
Մատենագիտություն
H. AG 518;
Աճ. ՀԱԲ 581
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։