Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 491 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՈՒՆ (*սուրն կամ *սիտն) «հարդ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սունակապ
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԱՀԱԿ «ստահակ, ըմբոստ, անբարեխառն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *stāhak
հմմտ. մ. պ. vistāxv «վստահ», պ. gustox «հանդուգն, լկտի», հայ. (<իրան.) վստահ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 268; Ջահ. ՀԼՊ 544
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԱՄԲԱԿ «ըմբոստ, բուռն, անսաստ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *stambak
խիստ բառի բաղադրությամբ՝ խստամբակ, խստամբակութիւն։ հմմտ. մ. պ. stambak, պ. sitanba այլեւ հայ. (<իրան.) ապստամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստամբակութիւն, ստամբակել, խստամբակ, խստամբակութիւն
Մատենագիտություն
H. AG 240; Աճ. ՀԱԲ 268-269
Տե՛ս նաեւ
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԱՄՈՔՍ (-ի, -աց) (ստամոք, ստամաք) «ստամոքս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. στόμαχος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստամոքացաւ, ստամոքսացաւ, ծանրաստամոքս, ստամոքսային, ենթաստամոքսային
Մատենագիտություն
H. AG 381; Աճ. ՀԱԲ 269
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԱՆԱԼ «հաստատել, ստեղծել, ձեռք բերել, ստանալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stā- «կանգնել, դնել, կանգնեցնել»
Բնիկ հնդեւրոպական՝ *stā- «կանգնել, դնել, կանգնեցնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստացուած, ստացիլ, անստացութիւն, անստացուած, գործաստացիկ
Նոր՝
ստացագիր, ստացական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tisthati «կանգնել, ոտքի վրա մնալ»
լատ. stō «կանգնել»
լիտ. statāu «զետեղել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269-270
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԱՆԿ «հպատակ, հլու, հնազանդ»
Ստուգաբանություն (թերեւս)
ուշ կազմություն՝ կազմված ստոր եւ անկ բաղադրիչներից
Մատենագիտություն
Մալխասյանց, ՀԲԲ 261
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԱՇԽ (-ին, -ամբ) «ստաշխ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *staxša
Մատենագիտություն
H. AG 381; Աճ. ՀԱԲ 270
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԵՂԾԱՆԵԼ (-այ) «ստեղծել»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեղծական, ստեղծիչ, ստեղծուած, բանաստեղծ, աշխարհաստեղծ, կենդանաստեղծ, ձեռաստեղծ, նախաստեղծ, չարաստեղծ
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՂՆ (-ան, -ունք, -անց) «ցողուն, ծիլ, բողբոջ, շերտ, ծխի սյուն, մաս, հատված, ստեղն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stel- «դնել, կանգնեցնել» (անմիջական նախաձեւ՝ *stel-no-(n)-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեղնիկ, ստեղնաւոր, ստեղնածիգ, ստեղնաշիտակ, ստեղնաչափութիւն, ստեղի, բիւրաստեղն, գեղեցկաստեղն
Նոր՝
ստեղնաշար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στάλιξ «սյուն»
հ. վ. գ. stollo «նեցուկ, պատվանդան»
Մատենագիտություն
H. AG 492; Աճ. ՀԱԲ 272
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՒ «անասունի (մանավանդ ուղտի) մազ, բուրդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stu- «խտանալ, գնդվել» (անմիջական նախաձեւ՝ *steuo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեւեղեն, ստեւագիսակ, խոզանստեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. stu-pa, stu-ka «մազափունջ»
հուն. στύππειον «խծուծի կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273