Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 490 / 764
ՅԱԽՏԻԼ
«?»
Ստուգաբանություն (թերեւս)
կապ ունի ախտ բառի հետ։ Կա նաեւ յախտիլ «հաղթվել»
ՅԱԿԻՆԹ
(ու, -ի)
«հակինթ, թանկագին քար, մի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὑάκινθος
Մատենագիտություն
H. AG 366;
Աճ. ՀԱԲ 378
ՅԱԿՃԵԼԱ
«ամուրք» (իմա՛ «ամրոց») կամ «քող»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։
ՅԱԿՐԻ
«դժնիկ լուծողական»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված։
ՅԱՀ
«աստված»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. yāh
«Եհովա, աստված»
(տառադարձություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 379
ՅԱՂԹ
«շատ, հսկա, քաջ, հաղթություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sel-
«ոստնել; վերցնել, բռնել»
Հնդեւրոպական ծագման վարկածները հավաստի չեն, եւ Աճառյանը (ՀԱԲ 4, 633-634) համեմատում է լատ. saltus «ոստյուն» բառի հետ եւ բխեցնում հնդեւրոպական *sel- «ոստնել» արմատից, որ անհավանական է։ Քիչ հավանական է բխեցումը նաեւ *sel- «վերցնել, բռնել» արմատից, որ իմաստով կարծես ավելի մոտ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաղթել,
յաղթական,
յաղթանակ,
յաղթահասակ,
յաղթահարել,
յաղթանդամ,
յաղթազօր,
յաղթկու,
յաղթուկ,
մեծայաղթ,
դժուարայաղթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
saltus «ոստյուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 633-634
ՅԱՄԱՌ
(-ի, -աց)
«համառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *omə-
«եռանդուն գործել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յամառիլ,
յամառոտ,
յամառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
aniti- «սեղմում է, նեղում է, հար...»
ՅԱՄԲԱՐ
(ամբար, յամպար, յանպար, ամպար)
«համպար (անուշահոտ մի նիւթ)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. ‘anbar
Բաղադրութիւններ (նոր)՝
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յամբարահոտ,
յամբարաբոյր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381
ՅԱՄԲԻԿՈՆ
(ամբիկոն, ամբիկուն, ամպիկոն)
«յամբական (մեծավերջային) չափի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἰαμβος
Աղբյուր՝ հուն. ἰαμβικόν
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381
ՅԱՄՈՅՐ
(-ի, -աց)
«վայրի այծ, այծեամ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. yaxmūrā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յամոյրանման
Մատենագիտություն
H. AG 312;
Աճ. ՀԱԲ 381
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։