Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 49 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՆԳԵՆ «թթենի»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՐ II «վեր, բարձր, ավելի քան» (գործածված որպես նախդիր եւ հունաբան երկերում որպես նախածանց՝ հուն ὑπέρ-ի իմաստով)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «բարձրացնել» արմատից
ըստ ձեւի եւ իմաստի ընդհանրության՝ հայ-հուն-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերահրաշ, գերագոյն, գերակատար, գերապայծառ, գերապատիւ, գերբնապէս, գերիմաստ, գերուհի
Նոր՝
գերբնական, գերմարդ, գերմարդկային, գերիշխան, գերիշխանութիւն, գերակշիռ, գերակշռել, գերադաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. αείρω, αίρω «բարձրացնել»
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԱՆ (-ի, -աց, ուշ՝ -ից) «գերան, մարդակ, մի օդերեւոյթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «լաստենի. գերան. ձող» (անմիջական նախաձեւ՝ *uerŝnā- *uer(ն)nā-)
հիմքից։ (հայ-ալբանա-կելտական զուգաբանութիւն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերանալից, գերանալիր, գերանակիր, գերանաձեւ, գերանանալ, բազմագերան, բնագերան, մայրագերան
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. verrε «լաստենի»
բրետ. gwern «կայմ. լաստենի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 540; Pok. IEW 1169
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԱՍՏԱՆ «պատսպարան, ապահով տեղ» (բբ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «նկատել, ուշադրութիւն դարձնել» (անմիջական նախաձեւ՝ *գեր-)
հայերեն կազմութիւն՝ առանձին չպահպանուած *գեր- «ապահով լինել» արմատից եւ -(ա)ստան ածանցից։ *գեր-ը կարող էր ծագել հնդեւրոպական *uer- «նկատել, ուշադրութիւն դարձնել» արմատից։ Հնարաւոր է ամբողջովին իրանական աղբիւրից ծագելու մասին վարկածը, բայց նման բառ չի հաւաստուած:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ουρος «պահապան»
արա ωρα «պահպանութիւն, հոգս, խնամք»
գոթ. war(s)
հ. իռլ. varr «ուշադիր»
հ. անգլ. warian «պահպանել»
հ. վ. գ. wart «պահապան»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԵՐԻ «գետնասողուն»
Ծագումն անհայտ է
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐԻՈՆ (գերիւն(ն)°) (բրբ. կերիոն) «աղիմա, խարշափուն»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ հուն. γηρτιον «ուղտափուշի գլուխ»
Կա հուն. γηρτιον բուսանունը, բայց այն նշանակում է «ուղտափուշի գլուխ»։
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐԴ «մի բույս՝ աղավնաբուս» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐՄԱՍՏ -ի (գերամաստի) «ամրափայտ մի ծառ»
Անստույգ (թերեւս)
հայերեն բարբառային կազմություն՝ գարմիր մասրի (կարմիր մասուրի) կամ գիլի մասրի կապակցությունից. թյուրք. germešid ձեւը հավանաբար բնիկ չէ (թյուրքական այլ լեզուներում զուգահեռներ չունի)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐՈՒ(Ն)ԱՅՆ «փոխարկված» (ԲՀ՝ «փոխարկեալ»)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐՓԵԼ (գերբել) «կորզել, շորթել, կողոպտել, քայքայել, ավերել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «կողոպտել» (անմիջական նախաձեւ՝ *uerp(h)-) <*uer- «գտնել, վերցնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերփանք, գերփումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ռուս. воропъ «հարձակում, կողոպտում»
հ. ռուս. наворопъ «հարձակում, կողոպտում»
հ. սլ. наворапъ «կողոպուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546