Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված · Էջ 49 / 111
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՁԻՆ (կաղճին, կաղչին, գաղջին) «ծեփելու ցեխ, շաղախ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *glei- «սոսնձել, կպցնել, քսել»
Հնում չի ավանդված, եւ այս պատճառով դժվար է կապել հնդեւրոպական *glei- «սոսնձել, կպցնել, քսել» արմատի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. glūs «սոսինձ»
հ. իռլ. glennim «կառչում եմ»
մ. ն. գ. klei «կավ»
դան. kleog «կպչուն կավագետ»
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՏԻ «մի ուտելիք»
Անստույգ (՞)
կասկածելի է կազտի ընթերցումը եւ կապումը բրբ. կզտի «քամած լոռ, ժաժիկ, խիժ» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՂՏԻԼ «կապ ընկնել, կապվել (լեզվի մասին)»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղտակից
Էջ 377, սյունակ 1 Էջ 377
ԿԱՃ I (կայճ), -ի, -ից «քաղիք»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gag- «կլոր բան, գունդ» (անմիջական նախաձեւ՝ *gagio-)
Աղբյուր՝ իրանական (՞) (հազիվ թե)
Աղբյուր՝ հ. հնդկ. kača (հազիվ թե) «գլխի մազ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» արմատի հետ (*gagio- > կաճ՞) կամ փոխառություն լինի իրանական աղբյուրից (հմմտ. հ. հնդկ. kača «գլխի մազ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաճակուռ, կճակուռ, կաճեայ, կաճեղիպակ, այծենակաճ
Էջ 378, սյունակ 1 Էջ 378
ԿԱՃԻՏ (կատիճ) ««սուրբ» («նուրբ»?)»
Անստույգ
«նուրբ» իմաստի դեպքում կապվում է կաճ «նուրբ» բառի հետ
Էջ 378, սյունակ 1 Էջ 378
ԿԱՄԱՅ (-ի, -ից, -ց) «կամայական. կամքով»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. kāmāy
հաճախ է կամայ եւ ակամայ կապակցությունը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամայական, կամայականութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500; Ջահ. ՀԼՊ 528
Տե՛ս նաեւ
Էջ 378, սյունակ 1 Էջ 378
ԿԱՄԱՐ II (-ի, -աց) «շենքի կամար»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամարանի, կամարակապ, կամարաձեւ, կամարակից, կամարապատ, կամարազարդ, լուսակամար, միջակամար, երկնակամար, կամարաշէն
Էջ 379, սյունակ 1 Էջ 379
ԿԱՄԼԵԼ «մեջքին կապել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem- «(երկու ձեռքով) բռնել (կապանք, շղթա), իրար սեղմել (գունդ), խճողել» (անմիջական նախաձեւ՝ *gm-l-)
արմատից. հմմտ. հայ. ճիմ, ճմլել
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ. gemel «կապանք, շղթա»
նորվ. kumla «գունդ. սեղմել»
հ. իսլ. kamla «ճզմել. ճմլել»
լիտվ. gumulas «գունդ»
ռուս. гомола «գունդ»
Էջ 379, սյունակ 1 Էջ 379
ԿԱՄՆ (-ին, -ունք, -անց) «կամ, կալսելու գործիք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem- «բռնել (կապանք, շղթա), իրար սեղմել, խճողել»
արմատից. հմմտ. հայ. ճմլել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամնասայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γαγγαμον «ցանց, ուռկան»
մ. իռլ. gemel
կիմր. gefyh «կապանք, շղթա»
հ. իսլ. kamla «ճզմել, ճմլել»
հ. անգլ. cimb(e) «կապ»
ռուս. -жать (жму) «սեղմել. ճզմել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 125
Էջ 380, սյունակ 1 Էջ 380
ԿԱՅԹ I (-ի, -ից) «ցատկոտում, ուրախության պար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gēi- «երգել, կանչել» (անմիջական նախաձեւ՝ *gəi-ti-)
Քիչ հավանական է ծագումը հնդեւրոպական *gəi-ti-ից` *gēi- «երգել, կանչել» արմատից։ Ավելի հավանական է կապը` կ/խ հերթագայությամբ, խայտալ բայի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կայթել, կայթին, կայթումն, կայթոտ, կայթանել
Տե՛ս նաեւ