Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված · Էջ 49 / 200
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 209, սյունակ 1 Էջ 209
ԵԶՆ (-ին, -անց) «եզ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ag'h- «խոշոր եղջերավոր անասուն» (անմիջական նախաձեւ՝ *eg'h-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եզնանոց, եզնալուծ, եզնակ, եզնախոյ, եզ(ն)ող, եզնիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ. ahē- «կով»
ավ. azī «երեք տարեկան կով»
մ. հոլ. ag «խոշոր եղջերավոր անասուն, ար...»
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԶՐ (-եր) (այլեւ, հարմարեցմամբ՝ եզերտ) «եզր, սահման, ափ, վերջ, ավարտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eg'h- «եզր, սահման» (անմիջական նախաձեւ՝ *eg'her(o)-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եզ(ե)րիլ, եզրակացութիւն, գետեզր, ծովեզր, ծովեզրեայ, անեզր, տի-եզերք, տիեզերախաւս, տիեզերական
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. éžeras «լիճ»
լատվ. ezers
հ. սլ. ezero
ռուս. озеро
փռյուգ. Ezara «լիճ» (տեղանուն)
լիտվ. eže «սահման, սահմանագիծ»
լատվ. eža «սահման, սահմանագիծ»
Մատենագիտություն
H. IF Anz. 47; Աճ. ՀԱԲ 6; Ջհ. СГАЯ 105
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԹ I «միայն (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *et- դերանվանական արմատից
առկա է նաեւ եթէ-ի մեջ. թ-ի համար հմմտ. նույն արմատից ծագող *i-t(h), որ առկա է *itthā «այստեղ, այնտեղ», *itthám «այսպես, այդպես», լատ. item «այսպես, այսպիսով» բառերում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ետեթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. item «այսպես, այսպիսով»
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԹ II ««գեղ» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 2, 7-8) գեղ-ը կարդում է գէգ «տարակույս» եւ միացնում եթէ-ին, եթիւ ձեւը՝ «տարակույսով, տարակուսական». հմմտ. եթէ «շաղկապ տարակուսական» (ԲՀ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 7-8
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԼ -ի, -ից «ելնելը, ելք, ընթացք, ավարտ, հաջող ավարտ, արեւածագ, արեւելք, բխում, հետույք, մորթի, ծակոտի, ծախս, հեռանալը, հրաժարում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- (անմիջական նախաձեւ՝ *ele-/lā-, *el-ei-, *el-eu-) հիմքային ձեւերով, ընդ որում՝ *el-eu-ghe > ելոյզ
ընդել-ը գրված է նաեւ ընտել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելանել, ելեմուտ, ելամուտ, ելանելի, ելուստ, խաչելեալ, խաչելութիւն, վերելակ, վերելք, ելուն
Նոր՝
ելակետ, ելարան, զելանել, ընդելանիլ, ընդելակից, անընդել, մարղընդել, ձեռնընդել, ելուզանել, ելոյզ, ելուզումն, ելուզակ, եղուզակ, յեղուզակ, մարդելոյզ, նախելուզակ, ընդելուզանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ελθω
հուն. ελατιω «քշել»
հ. իռլ. luid «գնում էր» ((<*ludhe))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 8-9; Pok. IEW 306-307
Տե՛ս նաեւ
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԼԵԿՏՐ(Ի)ՈՆ -ի, -ից, -աց (ելեկտռոն, ելեքտռոնի, ելէքտռոիոն, ելեքտռիոն, էլեքտռիոն, իլեքտռոն, իլիքտռիոն, իղիկտռիոն, ղեկտռորոն) ««դեղին սաթ» (նոր՝ էլեկտր- հիմքով նշանակում է «էլեկտրականություն»)»
Փոխառություն
նոր՝ էլեկտր- հիմքով նշանակում է «էլեկտրականություն»
Էջ 211, սյունակ 1 Էջ 211
ԵԼԵԿՏՐՈՆ
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἤλεκτρον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
էլեկտռեղեն, էլեկտռական, էլեկտռականութիւն, էլեկտռաբուժութիւն, էլեկտռաշարժ, էլեկտռաչափ, էլեկտռաքարշ
Մատենագիտություն
H. AG 347; Աճ. ՀԱԲ 10
Էջ 211, սյունակ 1 Էջ 211
ԵԼԵՓԱՆՏ (եղեփանդ, եղափանդ) «փիղ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἐλέφας
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեփանդական, եղափանդական, եղեփանդեան
Մատենագիտություն
H. AG 348; Աճ. ՀԱԲ 10
Էջ 211, սյունակ 1 Էջ 211
ԵԼԻՈՆ (-ի, -աց) «ընտանիք, ցեղ»
Փոխառություն
հավանաբար հունարենից
Էջ 211, սյունակ 1 Էջ 211
ԵԼԻՍՏ «հունական մի տիտղոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. < լատ. illustris «լուսավոր, լուսապայծառ» բառից
հունարենից, որ իր հերթին փոխառված է լատիներենից: Ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 10)` նույնն է եղուստր-ի հետ. այս դեպքում ծագում է հուն. < լատ. illustris «լուսավոր, լուսապայծառ» բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելիստութիւն