Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 49 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 122, սյունակ 1 Էջ 122
ԲԱՐՈՒՐ (պարուր) «պատրվակ, կեղծ պատճառ, պատճառ, առիթ, ամբաստանություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher- «բերել, տանել» (անմիջական նախաձեւ՝ *bherð-ro-)
Քիչ հավանական է բնիկ հնդեւրոպական ծագումը *bherð-ro- (*bher-) «բերել, տանել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարել, բարուրիլ, բարրանք, բարուրանք, բարրելի, անստիպաբարուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. brith «ծնունդ, դատողություն»
մ. իռլ. fert «արարք պլան, ծնունդ»
հ. իռլ. brāth «դատ»
կիմր. brawd «դատողություն»
բրետ. breut «պաշտպանողական ճառ, պաշտպանություն»
Էջ 122, սյունակ 1 Էջ 122
ԲԱՐՍԵԼ «կեղծել, խարդախել»
Ծագումն անհայտ է
Էջ 122, սյունակ 1 Էջ 122
ԲԱՐ-Ք -ուց «բարք, բնավորություն, վարք, սովորություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhr- (անմիջական նախաձեւ՝ *bhriio-)
Բնիկ հնդեւրոպական՝ *bhriio- (°) *bhr- արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարամութիւն, բարութիւն, բարեբար, գեղեցկաբարութիւն, բարբախտութիւն, դժնաբարք, խոժոռաբարք, բարեգիտութիւն, բարոյ-ք, բարոյախօս, բարոյախօսել, բարոյածին, բարոյական, բարոյակից, բարոյապէս, բարեբարոյ, գազանաբարոյ, դառնաբարոյ, բարեբարոյութիւն, բազմաբար, գազանաբար, հայկաբար, տիրաբար, այսբար, որբար, բարոյագէտ, բարոյականութիւն, բարի, բարեգործ, բարեժողով, բարեխորհել, բարեխորհուրդ, բարեխրատ, բարեկամ, բարեկեաց, բարեկենդան, բարեկեցիկ, բարերար, բարեբ, բարեբի, բարեբանալ, բարեբիկ, բարետես, բարեխորժ, բարեասաց, բարեանուն, բարեժամանակ, բարեազգի, բարեընկալութիւն, բարիոք, բարեաւ, բարով, բարւոք, բարեդեմիկ, բարեխիղճ, բարեկիրթ, բարեմիտ, բարեփոխել, բարելաւել, բարոքել
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 116
Էջ 122, սյունակ 1 Էջ 122
ԲԱՒ «ծայր, վերջ, սահման»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. bav
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անբաւ, բաւական, բաւել, բաւարար, բաւականի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 432
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԱՒԱՆԴԱԿ (բովանդակ, մ. հայ. բաւրնդակ) «ամբողջ, համայն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bavandak
Աղբյուր՝ մ. պ. bovandak
իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բովանդակել, բովանդակութիւն, անբովանդակ, անբովանդակական, բաւանդակութիւն, անբաւանդակելի
Մատենագիտություն
H. IF Anz. 36; Աճ. ՀԱԲ 433
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԱՒԵՂ «խնդուկ (բոյս)» (բուսաբանություն)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, ուռչել, ծագել, լինել» (անմիջական նախաձեւ՝ *bheu-el-)
որտեղից՝ բոյս բառը:
Տե՛ս նաեւ
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԱՒԹ (բօթ) «գույժ, վատ լուր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բօթաբեր, բօթագրոյց, բօթալից, բօթել
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԱՒԻՂ (բաւեղ, բաւիլ) «լաբիրինթոս, ծածկված մութ տեղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, լինել, ապրել, բնակվել» (անմիջական նախաձեւ՝ *bheuelā-, *bheuilā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաւղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φωλεός «որջ, բուն» (<*bhō(u)lo)
հուն. φωλέω «որջում թաքնվել, մնալ, պահվել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 36-37
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԲԵԼ (բիբել) «ձագերի ձայն հանել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԲՂԱՇ (բբղօշ) «մի թռչուն (՞)»
Բնաձայն (՞)
Աղբյուր՝ թրք. ղուշ (կարող է) «թռչուն»
բաղադրված լինել բբ-(ել) եւ -ղաշ = ղուշ (<թրք.) բաղադրիչներից:
Տե՛ս նաեւ