Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված
· Էջ 49 / 79
ՁԻՐ
(-ի, -ից)
«նվեր, ընծա, շնորհ, ձիրք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'her-
«խնդրել, ուզել, հաճել, սիրել»
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձրել,
ձրի,
ձրիատուր,
ձեռնաձիր,
բարեձիր,
լիաձիր,
լուսաձիր,
կաթնաձիր,
փրկնաձիր,
հոգիաձիր,
ձրիակեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
haryati «ախորժել, ցանկալ»
հուն.
chairō «ուրախանալ»
լատ.
horior «քաջալերել, ոգնորել»
ավ.
zara «ձգտում, փափագ»
գ. գերն.
zara «հաճույքով»
Մատենագիտություն
H. AG 470;
Աճ. ՀԱԲ 153-154
ՁԽՆԻ
«գիհի»
Ծագումն անհայտ է
ՂԵՂԱՆ
«դյուրին, հանգիստ»
Փոխառություն
ՂԵՒՏԻԿՈՆ
«Ղեւտական գիրքը»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γευιτικόϛ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 168
ՂՈՒՄ
«եգիպտացորեն»
Ծագումն անհայտ է
ՂՐԱՄ
«գիծ, գիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γράμμα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 171
ՃԱԿԱՏ
I
(-ի, -ու)
«ճակատ, առաջամաս»
Փոխառություն
Աղբյուր՝ սողդ. čakāt
«ճակատ»
Աղբյուր՝ մ. պ. *čakāt
«գագաթ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճակատել,
ճակատագիր,
ճակատամարտ,
ճակատամուղ,
ճակատատեղ,
լայնաճակատ,
ծռաճակատ
Նոր՝
ճակատագրական, ճակատոսկր
ճակատագրական, ճակատոսկր
Մատենագիտություն
H. AG 186;
Աճ. ՀԱԲ 176
ՃԱՂԱԳ
(ճեղագ, ճագագ, ճարգագ)
«մացառապատ անտառ, մացառուտ»
Փոխառություն (հավանաբար)
որտեղից նաեւ վրաց. čalaki «գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»։ Աճառյանը, (ՀԱԲ 3, 178) նախնական է համարում կովկասյան ձեւերը, բայց որոնց ձեւը (-ak-ով) ակնհայտորեն իրանական է, եւ կան քրդական համապատասխան ձեւեր։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
čalaki «գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178
ՃԱՅ
-ի, -ից
«ուրուր, ագռաւացեղ մի թռչուն, մի արագիլ, մի տեսակ ծովաթռչուն»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն, որի նման կազմութիւններ կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում։ Աճառեանը (ՀԱԲ 3, 180-181) բերում է այս ձեւերը, բայց դրանց յարաբերութիւնը անյայտ է համարում։ Կա նաեւ հայ. բ. ճարեց «սեւ կեռնեխ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճայեակ,
ճայեկ
Նոր՝
անտառաճայ, մայրեճայ
անտառաճայ, մայրեճայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
чайка «ուրուր»
վրաց.
čari, čaro «ուրուր»
թրք.
çay «ցին»
Մատենագիտություն
ՀԱԲ 180-181
-ՃԱՆ
(վերջածանցի արժեքով)
«ցանկացող, սիրող, -սեր, -մոլ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. čanah-
(կասկածով)
«ցանկություն, պահանջ»
Աղբյուր՝ հ. պ. čanah-
(կասկածով)
«ցանկացող, սիրող, -սեր, -մոլ»
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաւաճան,
խրախճան,
ճակատաճան,
տիրաճան,
գինեճան,
ճոխաճանութիւն,
երախճան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 181;
Ջահ. ՀԼՊ 532
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։