Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 49 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՈՒԼԱՓ «ագահորեն ուտող, ագահակեր»
Անստույգ (՞)
Կազմված է գո- (՞) եւ լափ (լափել բայի արմատը) բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուլափել
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՈՒՄԻԼ (գրված նաեւ գոչիլ, գոզիլ) «կծկվել, կուչ գալ, շվարել» (բրբ. «ծերությունից ցնդել»)
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *uerg'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել» (անմիջական նախաձեւ՝ *uerg'h-lo-)
Քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական *uerg'h-lo-ձեւից` *uerg'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. virgill «թոկ»
մ. վ. գ. erwergen «խեղդել»
լիտվ. veržti «ձգել, սեղմել»
լիտվ. verlẽ «պտուտակ»
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՈՌՈԶ I (բրբ. *գոռոճ < կոռոճ) «գանգուր, գանգրահեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *u(ē)rong'h) *r > n - սաստկական անցմամբ
հ.-ե. արմատ՝ *uer-g'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել» աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *u(ē)rong'h (> գոռոճ > գոռոզ *r > n - սաստկական անցմամբ) *uer- «պտտել, ծռել» (աճականով` *uer-g'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել») արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. wrengan «ոլորել, սեղմել»
հ. իսլ. rangr
հ. շվեդ. wranger «ծուռ, շրջված»
դան. wringle «ոլորել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՈՌՈԶ II «ընկույզի միջուկ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ոլորել»
իմաստային այլ զարգացմամբ (՞), ինչպես նախորդը
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՍ (գրատ, դրաստ, դրատ, դրաւտ) ««պատմուճան, վերարկու» (նաեւ «քող՞»)»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer-k- «փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծնել»
Հնարավո՞ր է արդյոք բխեցնել հնդեւրոպական *uer- *uer-k- «փակել, ծածկել, պաշտպանել» (հմմտ. լիտվ. verti «քելել», լատվ. vert «քելել, կարել») կամ *uer- «պտտել, ծնել») արմատներից որեւէ մեկից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. verti «քելել»
լատվ. vert «քելել, կարել»
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՒ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից, -ու) «գրաւ, կանխավճար, ապացոյց, նշան, փրկանք, գրազ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghrebh- «բռնել, իրեն քաշել»
Աղբյուր՝ մ. պ. graw (թերեւս)
Աղբյուր՝ ավ. girav (թերեւս)
Փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. մ. պ. graw, ավ. girav։ Թերեւս խառնվել է բուն հայերեն՝ հնդեւրոպական *ghrebh- «բռնել, իրեն քաշել» արմատից բխող հայերեն ձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաւել, գրաւումն, գրաւական, գրաւահարկ, գրաւաթափ, դիմագրաւել, միջագրաւ
Նոր՝
գրաւիչ, գրաւչութիւն
Մատենագիտություն
H. AG 131; Աճ. ՀԱԲ 604
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԳԻՌ «հակառակութիւն, դրդում, գրգիռ, գրգռում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghers- «զզվանք» (անմիջական նախաձեւ՝ *ghēr-ghērs-) Կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմութիւն՝ թերեւս հնդեւրոպական *ghers- «զզվանք» արմատից (*ghēr-ghērs- > գրգիռ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրգռել, գրգռութիւն, գրգռիչ, դիւրագռգռութիւն, դիւրագռգիռ, չարագռգիռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. gersta «գրգռել»
լիտվ. grasa «սպառնալիք, խստություն»
լիտվ. grasus «սպառնալի, գրգռիչ, զզվելի, տհաճ»
լիտվ. grasinti «սպառնալ»
հայ. գարշ
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԳԼԻ (-ի, -աց) (գրջլի) «հին, մաշված շոր, զգեստ, ցնցոտի, քուրջ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «պատռել, ճանկռել, քերծել» (անմիջական նախաձեւ՝ *uēr-k-liio- (՞))
հ.-ե. արմատ՝ *uer-k- «պատռել, ճանկռել, քերծել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *uer- *uer-k- «պատռել, ճանկռել, քերծել» արմատից՝ *uēr-k-liio- (՞) > գրգլի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրգլեակ, գլգլեկ, գլգլայ, գլգլեն, գլգլի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. βρακος (φρακος) «ցնցոտի, քուրջ, հին շոր, կնճիռ, ծալքեր»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԳՄԻԼ (*գրգիմ- կամ *գրգում-) «կծկվել, կարկամել (ծերութիւնից)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» կրկնավոր կամ աճականով կազմություն
Արդյոք կրկնավոր կամ աճականով կազմութիւն չէ՞ հնդեւրոպական *uer- «պտտել, ծռել» արմատից։
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԴԱԼ II «հոսել, հորձանք տալ, ջրապտոյտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uēr-dh- «ջուր, հոսել»
հ.-ե. արմատ՝ *(a)uer- «ջուր, հոսել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *uēr-dh- * (a)uer- «ջուր, հոսել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրդանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. vérdu, virti «եռալ, ալեկոծվել, հորդել, բխել»
լիտվ. vyrius
ռուս. вир