Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓԵՂՈՅՐ
«կանացի գլխարկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փեղուրագործ,
փեղուրավաճառ
ՓԵՏՍ
(ի փետս արկանել արտահայտության մեջ)
(«՞»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ՓԻԼՈՆ
(-ի, -աց)
«անթեւ վերարկու»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φελώνης
Մատենագիտություն
H. AG 386;
Աճ. ՀԱԲ 502
ՓԻՐԵԼ
«փշրել, խանձել, խարկել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություն՝ փիւրեալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փիւրեալ
ՓՈՐ
I
(-ո)
«անցք, խոռոչ, դատարկ տեղ, որովայն, փոր, արգանդ, ընդերք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փորել,
փորած,
փորագրել,
վիմափոր,
գետնափոր,
փորոտի,
փորանց
ՓՈՐՁ
(-ոյ, -ի)
«փորձ, քննություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per-
«փորձել»
(անմիջական նախաձեւ՝ *phor-g`)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փորձանք,
փորձութիւն,
անփորձ,
երազափորձութիւն,
բազմափորձ,
փորձառու,
փորձնական,
փորձաբար,
փորձարկել,
փորձանոթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πείρα
«փորձ, փորձառություն»
լատ.
periculum
«փորձ, փորձարկություն, վտանգ, փորձանք»
լատ.
experimentum
«փորձ, փորձարկություն»
հ. վ. գ.
fara
«լրտեսում, վտանգ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 520
ՓՈՒՃ
(փուչ)
«դատարկ, սին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pūč
Բաղադրություններ` փճանալ, փչացնել, փչանալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փճանալ,
փչացնել,
փչանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 524
ՔԱՌԱՆՔ
«ծանր կամ բարկություն»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔԱՍԱՆԻԿ
««?» (իմաստը կապված է ներկարարների հարկատվության հետ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔԱՐ
(-ի, հգն. -ն, քարինք, -րանց, -րամբք, եզ. գրծ. քարիւ, քարամբ)
«քար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kar-
«քար, կարծր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարակոփ,
քարափ,
քարկոծել,
քարատաշ,
երկանաքար,
որձաքար,
քարբուռն,
քարածուխ,
քարիւղ,
քարահանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
karkara-
«կարծր, կոշտ»
հուն.
κάρκαρος
«կարծր, անհարթ»
լատ.
cancer
«խեցգետին»
կիմր.
carn
«քարակույտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 558-560
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։