Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՃԱՄԱՐՏԱԿ
«ճամարտակ, մեծախոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրութիւն՝ ճամարտակել։ Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճամարտակել
ՃԱՄԲՐՈՒԿ
(նոր՝ ճամպրուկ)
«պարկ, ճամպրուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Փոխառութիւն՝ թերեւս իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
ՃԱՄՈՒԿ
«զարդանկար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրութիւններ՝ ճամկաւոր, ճամկատել, ոսկեճամուկ, բազմաճամուկ, նոր՝ խայտաճամուկ։ Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճամկաւոր,
ճամկատել,
ոսկեճամուկ,
բազմաճամուկ,
խայտաճամուկ
ՃԱՅ
-ի, -ից
«ուրուր, ագռաւացեղ մի թռչուն, մի արագիլ, մի տեսակ ծովաթռչուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմութիւն, որի նման կազմութիւններ կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում։ Աճառեանը (ՀԱԲ 3, 180-181) բերում է այս ձեւերը, բայց դրանց յարաբերութիւնը անյայտ է համարում։ Կա նաեւ հայ. բ. ճարեց «սեւ կեռնեխ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճայեակ,
ճայեկ,
անտառաճայ,
մայրեճայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
чайка
«ուրուր»
վրաց.
čari, čaro
«ուրուր»
թրք.
çay
«ցին»
Մատենագիտություն
ՀԱԲ 180-181
ՃԱՅԻԿ
«էգ ձի, զամբիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Տե՛ս նաեւ
ՃԱՆԿՈՒԼ
(ճանճալ, ջոնջոլ, բ. ճանջուլ)
«մի տեսակ մեծ (դամասկոսյան) սալոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
բուն աղբյուրը չի հավաստված
ՃԱՊՈՒՌ
II
«քեմոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
Նման են մի կողմից հուն. θούμβρος, մյուս կողմից սլավ. ձեւերը (ռուս. чабер, բելոռ. чабор չեխ. čabor եւ այլն)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θούμβρος
ռուս.
чабер
բելոռ.
чабор
չեխ.
čabor
ՃԱՐՄԱՆԴ
(ճարամանդ)
«կարթաձեւ օղակ, ճարմանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հավանաբար փոխառություն (իրանական), բայց բուն աղբյուրը չի հավաստված
ՃԳՈՒՆ
«մեծ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս առանձնացելի է -ուն վերջածանցը, բայց ի՞նչ է ճգ-ը։
ՃԻՐԱՆ
(-ի-ա)
«մագիլ, ճիրան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը վերականգնում է *ճէրան նախաձեւը, բայց չի տալիս որեւէ ստուգաբանութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճիրանաւոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։