Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5731 բառահոդված (էջ 49/574)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԱՌ ուշ՝ -ի, -աց «աստառ, զգեստի ներքնակողմ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պ. āstar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անաստառ
Մատենագիտություն
H. AG 110; Աճ. ՀԱԲ 277
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԵԼ «նշանած ընտրել, աղջիկ ուզել» հաստիլ «նշանվել (աղջկա մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույնը հաստել (հաստատել) բայի հետ՝ իմաստային նրբերանգով, որ վկայված է նաեւ հաստատել բայի համար: Այս ստուգաբանությամբ կասկածելի է դառնում խուռերենի ašti «կին» բառի հետ համեմատությունը (Ղափանցյան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստօղ
Մատենագիտություն
Lamberterie, REA 91-113
Տե՛ս նաեւ
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԻՃԱՆ (աշտիճան), -ի, -աց «սանդուղքի ոտք, կարգ, աստիճան, հարկ, մակարդակ»
Փոխառություն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *steigh- «քայլել, բարձրանալ»
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞) (հավանաբար)
բնիկ հայերեն ձեւը պիտի լիներ ջով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստիճանիլ, աստիճանաւոր
Նոր՝
աստիճանաբար, աստիճանական, բարձրաստիճան, երկաստիճան
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏՂ -եղ, -դանի «աստղ, ծովային մի կենդանի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ster/l- «աստղ» (անմիջական նախաձեւ՝ *əstēr-lā-, *əstel-nā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստղաբաշխ, աստեղատուն, աստ(ե)ղագէտ, աստեղագիտութիւն, աստեղանշմար
Նոր՝
համաստեղութիւն, աստղանշան, աստղիկ, աստղկեան, անաստղ, բազմաստղ, աստղալից, աստղածաղիկ, աստղանիշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀστήρ
լատ. stellā
գոթ. staērnō «աստղ»
Մատենագիտություն
H. AG 421; Աճ. ՀԱԲ 278
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏՈՒԱԾ -ոյ «աստված»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *ansu- «աստված, ոգի»
հ.-ե. արմատ՝ *diu- «աստված»
միասնական վարկած չկա: Ամենից հավանական են երկուսը. ա) ծագում է հնդեւրոպական *ansu- «աստված, ոգի» (հմմտ. հ. հնդկ. ánila «կենսաշունչ», գ. *ansur «աստված, ոգի») եւ *diu- «աստված» հիմքերի բարդումով եւ -ած-ով, կամ այդ նույն *ansu- հիմքի եւ տուած «տվող» (հմմտ. գթած, ողորմած), ձեւի բաղադրությամբ. բ) ծագում է աստ- արմատից, որ հաստ արմատի տարբերակն է, բայց սխալմամբ միաց-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածաբարբառ, աստուածաբեր, աստուածագէտ, աստուածագիր, աստուածախաւս, աստուածախաւսել, աստուածահար, աստուածանշան, աստուածեղէն, աստուածական, աստուածանի, աստուածարել, բազմաստուածեան, երեքաստուածեան, չաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ánila «կենսաշունչ»
գ. *ansur «աստված, ոգի»
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՍՏՌԱՂԱԲՈՆ «աստղաբաշխական մի գործիք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀστρολάβον
Մատենագիտություն
H. AG 341; Աճ. ՀԱԲ 282
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՍՏՌՆՈՄԻ (աստոռնոմի) «աստղաբաշխական աղյուսակ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀστρονομία
Մատենագիտություն
H. AG 282; Աճ. ՀԱԲ 282
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՍՐ (-աւ, -սու, -սունց, -սրոց, -սերբ) «բուրդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pek'u- «բուրդ, ոչխար, անասուն» (անմիջական նախաձեւ՝ *pok'u-)
«բուրդ, ոչխար, անասուն» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուեայ, ասուի, ասուեղ, ասրեայ, ասրաբեր, ասրեղէն, ասրավաճառ
Նոր՝
ասուեակ, ասուեղէն, ասրատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. pásu «անասուն»
գոթ. faihu «ունեցվածք, կարողություն»
Մատենագիտություն
H. AG 421; Աճ. ՀԱԲ 282-283
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՍՓՈՒՇ «կալաբար, մի բույս՝ salicorma L.»
Անստույգ (թերեւս)
բարդութիւն -փուշ բաղադրիչով, բայց ի՞նչ է աս-:
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՏԱԿ «կարող, ընդունակ, ձեռնհաս, ի վիճակի»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. *atāk
իրանական աղբիւրից՝ *atāk < *ātavaka < *atitavaka:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատակել, ատիկել, անատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. attūk
մանիք մ. պ. δwy «կարող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284