Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 665 բառահոդված (էջ 48/67)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱԶԱՆԻԼ I (պարաշանիլ, պարզանիլ) «խորհել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է պար(ա)- նախածանցով՝ զան- «կերպ, տեսակ» արմատից։
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԱՍ «սպիտակ պիսակ (ախտանշան)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. baras «բոր, բորոտություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 57
Էջ 634, սյունակ 1 Էջ 634
ՊԱՐՏԵԼ (ԻԼ) «պարտության մատնել, հաղթել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. ni-part «մարտ, կռիվ»
փոխատու լեզու՝ խոս.-սակ. purr (pr-nu-) «հաղթել»
Ջահ. ՀԼՊ 541: Աճառյանը (ՀԱԲ 4, 68) միացնում է պարտ «պարտք» արմատի հետ որպես փոխաբերական գործածություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարտութիւն, պարտումն, անպարտելի, դիտապարտելի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 541; Աճ. ՀԱԲ 68
Տե՛ս նաեւ
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՏ (-ի, -աց) «պետ, սկիզբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pet
փոխատու լեզու՝ իրան. *pet- (*pa-ita-)
Աճառյանը բխեցնում է (ըստ Nyberg-ի) *upaita- ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պետութիւն, պիտանի, մարդապետ, պիտանութիւն, հայրապետ, պիտոյ, քահանայապետ, պիտակ, հազարապետ, պիտակութիւն, դահճապետ, պիտառ, գաւառապետ, պիտառել, տիեզերապետ, պիտի, պետական, ումպետ, պետականացնել, յումպետս, խմբապետ, յուպետ, հանրապետութիւն, զինչպետ, մեծապետական, զինչպիտութիւն, նահանգապետ, թեպետ, որպետ, չպետք, չպիտոյ, համապիտան, անպիտան, սակաւապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
paiti-
մ. պ.
apāyēt
հ. պ.
pati-
պ.
bāyad
«պետք է»
արք.
bēd
մ. պ.
pat
պ.
pet
Մատենագիտություն
H. AG 229; Ջահ. ՀԼՊ 542; Աճ. ՀԱԲ 74; Աճ. ՀԱԲ 79; Ջահ. ՀԼՊ 542
Էջ 636, սյունակ 1 Էջ 636
ՊԵՍ «պես, նման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *pēs
գործածվում է որպես վերջածանց` իսկապես, խաչապես, զուգապես, վերջապես, քաջապես, ընդհանրապես, այլապես եւ այլն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պեսգունակ, պեսպես, այսպես, այդպես, այնպես, որպես, նույնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, որպիսի, զինչպիսի, որոյնպես, որպիսութիւն, իսկապես, խաչապես, զուգապես, վերջապես, քաջապես, ընդհանրապես, այլապես
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
paēsa-
«զարդարանք»
հ. հնդկ.
pēsa-
«կերպարանք, ձեւ, գույն»
Մատենագիտություն
H. AG 230; Աճ. ՀԱԲ 79
Տե՛ս նաեւ
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՆՉ (պինջ) «պինչ, քթածակ, քթանցք»
Ստուգաբանություն (բնաձայն)
փնչել (-ալ) բայի հետ միասին բնաձայնական կազմություն, որ համաբանությամբ ստացել է երկակի -ուի վերջավորությունը եւ այս ձեւով փոխառվել վրացերենում` pinčwi: Բեյլին (DKS, 236) համարում է իրանական փոխառություն։ Աբաեւը (497) ավելի մոտ է համարում կովկասյան աղբյուրներին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պնչատ, պնչատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pinčwi
փոխառություն հայերենից
ou.
fynj, finj
«քիթ, ծայր»
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՍԱԿ «պիսակ, բորոտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pēsak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պիսակութիւն, պիսակուց, պիսականալ, խայտապիսակ, պիսակաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
paēsa
պ.
pēs-
«պիսակ»
Մատենագիտություն
H. AG 230; Աճ. ՀԱԲ 84-85
Էջ 638, սյունակ 1 Էջ 638
ՊԼՈՒԶ I ««փոքրիկ» (բ. «կարճահասակ»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. biliz
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 87
Էջ 641, սյունակ 1 Էջ 641
ՊՈՂՈՍԱԿ (պողոսիկ) «պտուտակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 643, սյունակ 1 Էջ 643
ՊՈՒՏ II (տուպ) «կաթիլ, կետ, քիչ, խալ, պիսակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
պուտ «բշտիկ» բառի (տե՛ս) իմաստային մի զարգացումը
Տե՛ս նաեւ