Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված
· Էջ 48 / 111
ԾՐԱՐ
(-ի, -ի)
«կապոց, փաթեթ, քսակ, ծրար»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. sərārā
«քսակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծրարել,
ծրարոց,
ծրարասէր
Նոր՝
ամպածրար, վերմակածրար
ամպածրար, վերմակածրար
Մատենագիտություն
H. AG 306;
Աճ. ՀԱԲ 475
ԿԱԹ
I
-ի, ուշ՝ -ոյ
«կաթիլ, շիթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet-
«կաթել»
կապ ունի՞ արդյոք *gʷet- «խեժ» արմատի հետ
բնիկ հնդեւրոպական՝ *gʷǝt- > *gʷet- «կաթել» արմատից (կապ ունի՞ արդյոք *gʷet- «խեժ» արմատի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթել,
կաթոգի(ն),
կաթոգնիլ,
կաթուած,
կաթոտ,
կաթիլ,
կայլ-ակ,
խանդակաթ,
շողակաթ,
սրտակաթ,
սերմնակաթ,
մեղրակաթ,
մշտակաթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
gutta «կաթիլ» (*e- ձայնավորի թուլացմամբ)
հ. իսլ.
bannae «կաթիլ, կաթ» (*gʷǝtsnia-՝ ըստ Ռասմուսենի)
Մատենագիտություն
Olsen, NBA 137
ԿԱԼԱՆԴ
(կաղանդ)
«վիրակապ»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւն՝ կալանդել (կաղանդել, կաղըղդել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալանդել,
կաղանդել,
կաղըղդել
ԿԱԾԱՆՔ
«կանացի մի զարդ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա *geng'- (*geng-) «գունդ» բառի ոչ ռնգային ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կածնել
ԿԱԿՈՒՂ
(-ոյ)
«փափուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gag-
«կլոր բան, գունդ»
եւ *-ul ածանց
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել, կլոր բան»
կրկնաւոր կազմութիւն
Կամ կրկնաւոր կազմութիւն (մամուլ, մամուռ տիպի), կամ ինչ-որ *կակ- արմատից -ուղ ածանցով կազմութիւն։ Երկու դէպքում էլ հնարաւոր է կապը «ուռչել, կլոր ուռուցք, կլոր» գաղափարի հետ, եւ պէտք է ենթադրել կամ հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց, կամ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից կրկնաւոր կազմութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակղել,
կակղանալ,
կակղամիտ,
կակղոտ,
կակղութիւն,
կակղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
cicel, cycel «փոքր կարկանդակ»
հուն.
γαγγλία «ուռուցք»
ԿԱՂ
I
(-ի, -աց)
«խեղանդամ, կաղ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«ծռել, հենել, ծուռ»
կ/խ հերթագայութիւն
Հավանաբար կ/խ հերթագայութեամբ կապուած է խեղ արմատի հետ, որ ծագում է հնդեւրոպական *(s)kel- «ծռել, հենել, ծուռ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղալ,
կաղանալ,
կաղիլ,
կաղակարծ,
կաղակարծելի,
կաղակարծութիւն,
հենակաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 491
Տե՛ս նաեւ
ԿԱՂԱՆՋԱՆ
-նան (ուշ՝ կաղնջան, կաղնջնան, կաղնճնան, կաղնջնան, կաղնշան, կաղնշան, կաղջնան, կաղընշայ, կաղջնայ, կաղընճանա)
«իշակաթնուկ (բույս)»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ կաղինջ բուսանվան հետ:
ԿԱՂԻՆՁ
«ճարպածառ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք կաղանչանն բուսանվան հետ։
ԿԱՂՃ
«որոմ, մոլախոտ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *gldi-o-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gel- «գնդ(վ)ել» արմատի հետ (*gldi-o- > կաղճ՞)։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։