Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված
· Էջ 48 / 191
ԶԱՂԱԼ
«նենգ, խաբեբա»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ պ. dayal
(թերեւս)
թերեւս սխալագրութիւն դաղալ-ի (< պ. dayal)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 77
ԶԱՄԲԻԿ
«էգ ձի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս իրանական ծագման բառ
ԶԱՆԱԿ
I
«(ոսկու, արծաթի) կտոր, մաս, հատ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական *zanak
(թերեւս)
«տեսակ»
նույնը *zanak «տեսակ» բառի հետ՝ իմաստային այլ զարգացմամբ (°)
ԶԱՐԱԶՈՒՔ
«մի ծաղիկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ պ. zar
(թերեւս)
«ոսկի»
պ. zar «ոսկի» եւ հայ զուգ > բ. զուք:
ԶԱՐԹ
(զարդ)
«բացի, զատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er-
«նոսր, հեռու, իրարից հեռանալ, բաժանվել»
(անմիջական նախաձեւ՝ *r-t(h)-)
կազմված է զ- նախածանցով արթ- (արդ-) արմատով, որ գալիս է հնդեւրոպական *er- «նոսր, հեռու, իրարից հեռանալ, բաժանվել» արմատից՝ *r-t(h)- > արդ-, արթ-.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զարթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
rté «բացի, առանց, զատ»
Մատենագիտություն
Ջահ. None
ԶԱՒԱԿ
(-ի, -աց)
«որդի, սերունդ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաւակաբար,
զաւակագործել,
անզաւակ,
անզաւակել,
անզաւակութիւն,
բարեզաւակութիւն,
շահազաւակ,
բազմազաւակ,
մերձազաւակ,
նոյնազաւակ,
զաւակատունն
Զուգաբանություններ այլ լեզուներում
սոգդ.
zwn «կենդանի արարած, երեխա»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 525
ԶԱՒԵՇՏ
«կատակ, երգիծանք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
հմմտ. -եշտ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաւեշտաբար
Նոր՝
զաւեշտական, զաւեշտաբան, զաւեշտաբանութիւն, զաւեշտախօս, զաւեշտաբերթ
զաւեշտական, զաւեշտաբան, զաւեշտաբանութիւն, զաւեշտախօս, զաւեշտաբերթ
Տե՛ս նաեւ
ԶԱՒՌԱԽ
(զօռախ)
«նկարիչ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. zar
(բուն աղբյուրը չի հավաստված)
«ոսկի»
Աղբյուր՝ արաբ. waraq
(բուն աղբյուրը չի հավաստված)
«թերթ»
ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 113-114) պ. zar «ոսկի» եւ արաբ. waraq «թերթ» (՞)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 113-114
ԶԲԱՒՍ-
(զբուս-, սբաւս-, սբուս-)
«ժամանակի անցկացում խոսակցությամբ (զրույցով) կամ մի այլ բանով, մտքի զբաղմունք, զբաղմունք, հոգս, մտմտուք, տագնապ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhā-
«խոսել»
(անմիջական նախաձեւ՝ *bhā-u-k-)
Կազմված է զ- նախդիր-նախածանցով՝ բաւս- արմատից: Եթե սրա նախնական իմաստն է «խոսակցություն, զրույց», որից զարգացել են մնացած իմաստները, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *bhā-u-k-` *bhā- «խոսել» արմատից, որտեղից են հայ. բան, բառ, բայ, բաւ, (բայ), բանկն «առասպել», այլեւ հուն. փղմի (ղոր. փամի ) «ասել», լատ. for, fārē «խոսել», ռուս. բայատ «խոսել, պատմել», բասնյա «առակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զբաւսնուլ,
զբաւսանք,
զբաւսուցիկ,
անզբաւս,
բռնազբաւսել,
բռնազբաւսութիւն,
մեծազբաւս
Նոր՝
զբօսաշրջիկ, զբօսավայր, զբօսարան
զբօսաշրջիկ, զբօսավայր, զբօսարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φήμη (դոր. φάμα) «ասել»
լատ.
for, fārē «խոսել»
ռուս.
баять «խոսել, պատմել»
ռուս.
басня «առակ»
Մատենագիտություն
Ջահ. None
ԶԵԴ
(զէթ)
««վերադիր» (ԲՀ՝ զէթ «վերնագիր»)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս զեղ (զետ) < զերդ (զերթ) < զիարդ «ինչպես» բառն է՝ բացատրված որպես վերադիր: Զէթ «վերնագիր» բառահոդվածը սրա աղավաղումն է:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։