Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 48 / 411
ԲԱՐԲԱ(Ն)Ջ
«ցնորաբանություն»
Բնաձայն
բարբանջ եւ բարբաջ ձեւերը տրուած են առանձին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարբա(ն)ջել,
բարբա(ն)ջանք,
բարբա(ն)ջումն (-մունք),
բարբաջողական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 421
ԲԱՐԲԱՐԵԼ
«ժամանակ չունենալ, չկարողանալ մի բան անել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրութիւն (բրբ.)` բարբարական` «աստանդական, դատարկ» (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարբարական
ԲԱՐԲԻԶԱԿ
(բարբիզնակ, բարբուզան, բարբուզնա, բարբուզնաւ)
«մի բոյս` ծմել (թրք.) հիրիկ»
(բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. yarbūz
սխալ ընթերցմամբ. բրբ. ձեւը ժող. ստուգաբանութեամբ կապւում է քրդ. bari bəza «ձիւնածին» կապակցութեան հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420
ԲԱՐԲՈՒՏ
«մի թելաւոր նուագարան»
(երաժշտական)
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. barbut
Աղբյուր՝ արաբ. barbut
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 421
ԲԱՐԳՈՂԵԼ
(բարգոզել)
««նշկահել, արհամարհել» (ԲՀ)»
Անստույգ
Ծագումն անհայտ է
ԲԱՐԴ
I
(-ի, -ից)
«դեզ, ոչ պարզ, բաղադրված, մի ծաղիկ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարդել,
բարդած,
բարդութիւն,
բարդումն,
բարդակ,
բարդածանց
ԲԱՐԹ
(բաղփ-բարեդ)
«շարժել (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառեր։
ԲԱՐԻՍՐԻԼ
«գայթակղվել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս պարսկերենից
ԲԱՐԿ
«կծու, թունդ, դժնի, բարկացկոտ, ուժգին, սաստիկ, շատ, հրավառ, խիստ տաքացած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bherg-
(անմիջական նախաձեւ՝ *bhr̥guo-s-)
Pok. IEW 1, 963 (հնարավոր է համարում բերել նաեւ *bhag- «կծու» (*bhag-ro-) եւ *bh(e)reu- «հուզվել, ուժեղ շարժվել (առանձնապես եռալու ժամանակ)» հիմքերի տակ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. յղլ.
borb, borp «հիմար»
մ. յղլ.
borb «կոպիտ»
շվեդ. բրբ.
bark «կամակոր, անբարեհամբույր մարդ»
լատվ.
barkun «դաժան, կոպիտ»
լատվ.
bargs «ահեղ, խիստ»
Մատենագիտություն
Pok. IEW 963;
Ջահ. ՀԼՊ 117
ԲԱՐՈՒՆԱԿ
«խաղողի որթի պտղաբեր ճյուղ, ծառի ճյուղ, սարբինա, խենղակ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Հավանաբար կազմված է բար «պտուղ» (հմմտ. բրբ. բարատու, բարել, բարելի, բարեղեն, բարոտ, բարաբավ, որոնց մեջ բար-ն ունի այդ իմաստը) եւ ունակ բաղադրիչներից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 420) կարծում է, որ «ոսկեդարյան» շրջանում բարունակ կազմություն չպետք է լինի, բայց այդպիսի խիստ հակադրությունը կասկածելի է, ինչպես ցույց է տվել Վ. Առաքելյանը (ՊԲՀ 1971, 1, 255-272)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420;
ՊԲՀ 255-272
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։