Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված · Էջ 48 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 465, սյունակ 1 Էջ 465
ՀՈՂՄ (-ոյ, ուղ՝ հգն. -ունք) «հողմ, քամի, աշխարհի կողմ, դեղնացաւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *onəmo- «շնչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հողմաբ-ք, հողմաշարժ, հողմաշունչ, հողմավուն, հողմեղէն, հողմակոծ, հողմակնութիւն, հողմընդդէմ, խաւարահողմ, հարաւահողմ, մոլորահողմ
Նոր՝
հողմաղաց, հողմարգել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. άνεμος «հողմ, քամի»
լատ. anima «հոգի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 112; Pok. IEW 39
Էջ 466, սյունակ 1 Էջ 466
ՀՈՎ (-ոյ, այլեւ` -ուց) «հով, հովանի, քամի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pu- «փչել, ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *pou- *p(h)u-)
արմատից. հմմտ. հայ. հեւալ, հոգ, հոգի, փուք, փչել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հովանալ, հովանի, հովանաւոր, հովանոց, հովասուն, հովահար, քաջահով, զով, զովանալ, զովացութիւն, զովամարմին, հովեկ, հովհար, հովանոցաձեւ, զովաշունչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. հեւալ
հայ. հոգ
հայ. հոգի
հայ. փուք
հայ. փչել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 115-116
Էջ 466, սյունակ 1 Էջ 466
ՀՈՏ (-ոյ) «հոտ, բույր, հետք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *od- «հոտ արձակել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հոտիլ, հոտարան, հոտեղ, հոտեան, հոտոտիլ, հոտոտելիք, անուշահոտ, չարահոտ, դիահոտ, դառնահոտ, գիշահոտ, գարշահոտ, հոտառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. όδμή
լիտվ. uodù «հոտ արձակել»
լատ. odor «հոտ»
Մատենագիտություն
H. AG 468; Աճ. ՀԱԲ 118
Էջ 467, սյունակ 1 Էջ 467
ՀՈՐՁ (-ի, -ից) «եռանդ, հույզ, գրգիռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, հուզել» (անմիջական նախաձեւ՝ *ordio-)
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. յորդ
հայ. յորդորել
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 123
Էջ 471, սյունակ 1 Էջ 471
ՀՐԷՇ (-ից) (հրաշ) ««հրեշ» (հրեշեբէ «մի գազան»)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
տե՛ս հրաշք
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրէշագին, հրէշաւոր, հրէշութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 472, սյունակ 1 Էջ 472
ՀՐՈՊԱԳԻՆ «՞»
Անստույգ (թերեւս)
Թերեւս ուղղելի է հրաշագին:
Տե՛ս նաեւ
Էջ 472, սյունակ 1 Էջ 472
ՀՐՈՎԱՐՏԱԿ -ի, -աց «հրովարտակ, արքունի հրամանագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *fravartak
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *fravartak:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրովարտակատուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. fravartak
Մատենագիտություն
H. AG 184; Աճ. ՀԱԲ 137
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱՅՆ (-ի, -ից) «ձայն, եղանակ, բառ, լեզու, խօսք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'huen- «հնչել» (անմիջական նախաձեւ՝ *g'hunii-) արմատից
Աճ. ՀԱԲ 3, 144 (կասկածելի է համարում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձայնել, ձայնակից, բարձրաձայն, ձայնաւոր, ձայնատու, ձայնատուր, ձայնարկու, ձայնալար, ձայնագիր, ձայնագրութիւն, ձայնաւոր, բառաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. ze «ձայն»
հ. սլ. zvaneti «հնչել»
ռուս. звенеть «հնչել»
Մատենագիտություն
Pok. IEW 490; Ջահ. ՀԼՊ 129; Աճ. ՀԱԲ 144
Էջ 475, սյունակ 1 Էջ 475
ՁԵՌՆ (-ին, -անէ (ձեռք, -աց)) «ձեռք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'hes- «ձեռք» (անմիջական նախաձեւ՝ *g'hes(o)r-)
նախաձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձեռն, ձեռնհաս, ձեռնարկել, սակաւաձեռն, դատարկաձեռն, երկայնաձեռն, ձեռնասուն, ձեռնադրութիւն, ձեռնամուխ, ձեռագիր, ձեռագործ, ձեռակապ, ընձեռել, անձեռոցիկ, անձեռայք, ընձեռայք, միձեռան, ձերբակալել, ձերբացի, ձերբազատիլ, ձեռնահմայ, ձեռնափայտ, ձեռնոց, անձեռնմխելի, ձեռագրատուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. χείρ «ձեռք»
Մատենագիտություն
H. AG 470; Աճ. ՀԱԲ 149
Էջ 475, սյունակ 1 Էջ 475
ՁԻԳ «ձիգ, պիրկ, ամուր, պինդ, երկար, հիւսուածք, գործուածք, զգեստ, արորաձող, նեարդ, նետ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'hei- «քշել, արագ շարժել, նետել, շպրտել» (անմիջական նախաձեւ՝ *g'he-gh- կամ *g'hi-u-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձգել, ձգիչ, ձգարան, ակնատաձիգ, քաջաձիգ, նետաձիգ, հրաձիգ, բացաձիգ, լիաձիգ, երկնաձիգ, ձեռնաձգութիւն, ձգձգել, ձգտել, ձգակապ, ձգափոկ, ձգողութիւն, ձգողականութիւն, առաձգական, հրաձգարան, հրաձգութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ. zaena «զէնք»
հ. հնդկ. haya- «նժոյգ»
հայ. ձի
Տե՛ս նաեւ