Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված
· Էջ 48 / 400
ԲԱՂԲԱՃ
«մսով կարկանդակ»
(բբ)
Ծագումն անհայտ է
ԲԱՂԲԱԶ
(բաղբանջ)
«ցնդաբանություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel-
բնաձայնական արմատի կրկնությամբ կազմված
Աճառյանը (ՀԱԲ 1, 397) համարում է անկախ բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղբաջանք,
բաղբաջել,
բաղբանջանք,
բաղբանջել,
բաղբանջումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhandatē «խոսում է, ծաղրում է, պարսավում է» (<*bhel-n-do-)
դան.
baldre «աղմկել»
լատվ.
beldēt «դիմել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 397
ԲԱՂԵՆԱ
««կետ» (կենդանի)»
(բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. balena
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 398
ԲԱՂԷԶ
««?» (բաղէզութիւն բառում)»
Ստուգաբանություն
ՀՀ-ն բուն ձեւը համարում է բախած (բախածութիւն)։ Միջին ձեւն առկա է ԲՀ-ում՝ բաղած-ութիւն («վնասակարութիւն» մեկնությամբ), բաղէզ-ը եւ բաղած-ը պետք է համարել բախած-ի բարբառային տարբերակները:
ԲԱՂԹ
«?»
Ստուգաբանություն
Աճառյանը (ՀԱԲ 1, 399) հնարավոր է համարում նույնացնել բաթ բառի հետ: Բայց հմմտ. բաղտի «չարաբախտ, վատ, գէշ»:
Մատենագիտություն
ՀԱԲ 399
ԲԱՂԽՈՎՔ
(բաղխովն)
«փոփոխումն»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
եբրայական անվան աղավաղված ձեւ:
ԲԱՂԻՍՏ(Ր)
(բալիստր)
«նետաձիգ եւ քարաձիգ գործիք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βαλλίστρα
Մատենագիտություն
H. AG 342;
Աճ. ՀԱԲ 399
ԲԱՂՁ
(-ի, -ից)
«իղձ, փափագ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel-
(անմիջական նախաձեւ՝ *bhelg'h)
եթե Պետերսոնը (Ar. u Arm. Stud., 128) ճիշտ է համեմատում օս. bālun «ցանկանալ, ձգտել» ու լիտվ. balvas «նուէր» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *bhel- արմատը (*bhelg'h > բաղձ)։ իրանագետ Աբաեւը հակված է օսական ձեւը հանգեցնելու հնդեւրոպական *vel- «ցանկանալ» արմատին՝ ենթադրելով իրան. v>ou. b անսովոր անցում (v-ի ուժեղացում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղձանալ,
բաղձանք,
բաղձալի,
բազմաբաղձ,
բազմաբաղձիկ,
երեքբաղձեան,
մեծաբաղձ
Նոր՝
հայրենաբաղձութիւն
հայրենաբաղձութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
bālun «ցանկանալ, ձգտել»
լիտվ.
balvas «նուէր»
Մատենագիտություն
Ar. u Arm. Stud. 128;
Աբաեւ, ИЭСОЯ 248
ԲԱՂՈՒԿ
«նարինջ»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։