Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 653 բառահոդված (էջ 48/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՂԿԵԼ «քերել, հղկել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, ջարդել» (անմիջական նախաձեւ՝ *mēl-g-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mēl-g-` *mel- «մանրել, ջարդել» արմատից, որտեղից հայ. մլմլել «շփել, քերել», այլեւ մալել, մեղկ, մեղմ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մլմլել
«շփել, քերել»
հայ.
մալել
հայ.
մեղկ
հայ.
մեղմ
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՂՄՈՂ (մղմեղ, մղմող) «ցեց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, ջարդել, աղալ» Կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմություն՝ բնիկ հնդեւրոպական *mel- «մանրել, ջարդել, աղալ» արմատից, որի համար հմմտ. հայ. մալել, մլուկ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մալել
հայ.
մլուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 225
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇԵԼ (բրբ. մշրել) «մանրել, փշրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ծագումով կապուած է մաշել (*< մարշել) բայի հետ (տե՛ս)։ քիչ հաւանական է կապը հնդեւրոպական *mei- «կասեցնել» արմատի հետ։ Բրբ. ր-ն այս դեպքում կամ *մրշել ձեւի մնացորդն է, կամ փշրել բայի ազդեցութեան արդիւնք
Տե՛ս նաեւ
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԳ (-ու, -ի, -աց, հգն. -եան (ուշ՝ մով)) «մոգ, քուրմ, աստղագուշակ, կախարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. moyu
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. moyu: Սրանից բաղադրուած է moypet (>հայ. մոգպետ), որ առկա է նաեւ ուշ շրջանի movpetān movpet, mōbedān mōbed (> հայ. մովպետան մովպետ, մութիստան, մութիտ) կազմություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոգել, մոգութիւն, մոգակրօնիկ, չարամոգական
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԶԻ «հորթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mozg’huo «երիտասարդ անասուն, հորթ» (անմիջական նախաձեւ՝ *mozg’ho-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mozg’huo (*mozg’ho-) «երիտասարդ անասուն, հորթ» արմատից: (հայ-հունական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոզամայր, մոզարած, մոզիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μόσχος
«բողբոջ, ընձյուղ, երինջ, հորթ»
Մատենագիտություն
H. AG 475; Աճ. ՀԱԲ 338
Էջ 536, սյունակ 1 Էջ 536
ՄՈՒԴՌԱՆ «եպիսկոպոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. mūdir «պետ, ղեկավար»
փոխատու լեզու՝ պ. mudir «պետ, ղեկավար»
բուն աղբիւրը չի հաւաստուած (կարո՞ղ է արդեօք լինել արաբ. mūdir, պ. mudir «պետ, ղեկավար» բառից առնուած):
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՂՁ I (մողձ, մղինձ) «շնչահեղձություն, խեղդվելը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, ջարդել» (անմիջական նախաձեւ՝ *mol-g/h- կամ *mul-k-)
որից մամուլ, «սեղմելու գործիք», մեղկ «թույլ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղձուկ, մղձկել, մղձկոտ, մղնձկտալ, հեղձամուղձ, մղձաւանջ, մղձաժետ
Տե՛ս նաեւ
Էջ 545, սյունակ 1 Էջ 545
(Յ)ԱԽՆԹՈՐ ((յ)աղխնթոր, (յ)աղնթոր) «ստորին, գռեհիկ, կոպիտ, բիրտ, հիմար, ապուշ, գերի, ստրուկ, ծառա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ արդյոք աղխ բառի հետ։ սրա սխալագրութիւնն է սաղախնթոր բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(յ)ախնթորագոյն, (յ)աղնթորագոյն, (յ)աղնթորագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 98
Էջ 549, սյունակ 1 Էջ 549
ՅԱՐԴ (-ի, -ից) (մ. հայ. յերդ) «հարդ, դարման»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յարդիլ, յարդ(ա)գող, յարդի, յարդատեսակ, յարդալից, յարդախառն, յարդանոց
Էջ 549, սյունակ 1 Էջ 549
ՅԱՐԿ (արկ) «թակարդ, որոգայթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άρκος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 389