Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 559 բառահոդված (էջ 48/56)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 634, սյունակ 1 Էջ 634
ՊԵՆՏԱԹԼՈՍ «հնգամարտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πένταθλον «հնգամարտիկ»
փոխատու լեզու՝ հուն. πένταθλος «հնգամարտ»
Մատենագիտություն
H. AG 72; Աճ. ՀԱԲ 72
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՂԾ (-ոյ) (պեղծ, պխղծ, պխծ) «պիղծ»
Ստուգաբանություն (անստույգ)
կապված է պղտ-որ արմատի հետ, ինչպես պարծ-ը հ-պարտ-ի։ Աճառյանը համարում է հայերենից փոխառված վրացերեն pilci/bilci «անմաքուր, պիղծ» բառերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղծել, պղծաբան, պղծալից, պղծաշուրթն, եղծապիղծ, մկնապիղծ, չարապիղծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pilci/bilci
«անմաքուր, պիղծ» ըստ Աճառյանի՝ փոխառություն հայերենից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՆՉ (պինջ) «պինչ, քթածակ, քթանցք»
Ստուգաբանություն (բնաձայն)
փնչել (-ալ) բայի հետ միասին բնաձայնական կազմություն, որ համաբանությամբ ստացել է երկակի -ուի վերջավորությունը եւ այս ձեւով փոխառվել վրացերենում` pinčwi: Բեյլին (DKS, 236) համարում է իրանական փոխառություն։ Աբաեւը (497) ավելի մոտ է համարում կովկասյան աղբյուրներին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պնչատ, պնչատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pinčwi
փոխառություն հայերենից
ou.
fynj, finj
«քիթ, ծայր»
Էջ 642, սյունակ 1 Էջ 642
ՊՈՌՆԻԿ (փոռնիկ) «պոռնիկ (տղամարդ կամ կին)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πόρνος «ար.»
փոխատու լեզու՝ հուն. πόρνη «իգ.»
-իկ վերջածանցի հաւելմամբ, որ թերեւս իրանական կազմութիւնից է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պոռնկիլ, պոռնկորդի, պոռնկոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
Էջ 645, սյունակ 1 Էջ 645
ՊՌՍՏԵԼ (պռզտել) «կնճռոտել, կիտել (հոնքերը), արհամարհել»
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
կազմված է պռ- արմատից՝ -ստ բայածանցով
Էջ 645, սյունակ 1 Էջ 645
ՊՍՊՈՒԶԵԼ (պսպղել) «ճակատամարտել» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է
Էջ 647, սյունակ 1 Էջ 647
ՊՐՏՈՒ -ոյ «պրտու»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. burti (burdi)
փոխատու լեզու՝ պրս. bardi
Աճառյանը կասկածելի է համարում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պրտուամած, պրտուեայ, պրտուեղէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 116
Էջ 649, սյունակ 1 Էջ 649
ՋԱԽԵԼ (ջաղխել) «խփել, ջախջախել»
Ստուգաբանություն (փոխառություն)
մի կողմից՝ խեթ. zah(h)- «խփել», zahhāi- «ճակատամարտ» եւ, մյուս կողմից, վրաց. jah «խփել», ճան. jax «մրճահարել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջախջախ, ջախջախել, ջա(ղ)խումն, ջախջախանք, անջաղխաջախ, ջանջախել, ջանջխել, ջնջխել
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
zah(h)-
«խփել»
խեթ.
zahhāi-
«ճակատամարտ»
վրաց.
jah
«խփել»
ճան.
jax
«մրճահարել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 320; Աճ. ՀԱԲ 119
Էջ 651, սյունակ 1 Էջ 651
ՋԱՏԱԳՈՎ (ուշ՝ -ի, -ից) «պաշտպան, ջատագով, ամբաստանող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *jātagōw
փոխատու լեզու՝ մ. պ. yāta(k)gōw
իրանական աղբիւրից՝ *jātagōw. հմմտ. մ. պ. yāta(k)gōw (agōw-ի համար հմմտ. հայ. գով):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջատագովութիւն, ջատագովել, ջատագովական
Մատենագիտություն
H. AG 232; Աճ. ՀԱԲ 124
Էջ 659, սյունակ 1 Էջ 659
ՌՈՔՈՒՆ (այլ ձեռ. ռոքսոն) «մահմեդականների համար սրբազան մի քար» (կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. rukn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 149