Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 475 / 919
ՀԱՊԱՂՓԱԿ
(հապալակ)
«մի դեղաբոյս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. habb-ul-γār
«habb «հունդ» բառից»
Նոյն ծագումն ունեն նաեւ հապըլխոր, հապըլմիթ, հապըլմուք, հապըլնիլ, հապըլպան դեղաբոյսերի անունները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հապըլխոր,
հապըլմիթ,
հապըլմուք,
հապըլնիլ,
հապըլպան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 45
ՀԱՊԻՆ
«տանձ»
(ԲՀ)
Անստույգ (՞)
Աղբյուր՝ արաբ. habin (՞)
(արդյո՞ք հայերեն բացատրությունը ճիշտ է)
«դափնեվարդ»
Արդյո՞ք հայերեն բացատրությունը ճիշտ է, եւ այն կապուած չէ արաբ. habin «դափնեվարդ» բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 45
ՀԱՋԱՂ
«լաչակ»
Ծագումն անհայտ է
եթե լաշ- բառի աղաւաղումը չէ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 45
Տե՛ս նաեւ
ՀԱՋԱՄ
«վարսավիր, սափրիչ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hajjām
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 45
ՀԱՋԵԼ
(հաչել)
«հաչել»
Բնաձայն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 45
ՀԱՌԱՉ
«ախուվախ, հառաչանք»
Բնաձայն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հառ(ա)չել,
հառաչումն,
հառաչանք,
미ահառաչ,
բազմահառաչ,
դառնահառաչ,
լալահառաչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 46
ՀԱՌՆԵԶ
«հանդերձանք»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. harnais
Մատենագիտություն
H. AG 391;
Աճ. ՀԱԲ 46
ՀԱՍ
I
(-ի, -ից)
«հասնելը, հասունություն, հասակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *enek-
«հասնել»
բայց կան հնչիւնական կողմի մեկնաբանութեան դժուարութիւններ. թերեւս պէտք է ենթադրել կոկորդային նախաձեւ եւ հայերենի *-ne- ներածանցով ձեւ, այլապէս կապը հասանեմ-ի եւ հ. հնդկ. asnoti «հասնում է» բառի հետ անհաւանական է (Mayrhofer-ը, KEWA 1, 66, ժխտում է այդ կապը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հասանել,
հասակ,
հասակակից,
հասակաչափ,
հասուն,
հասու,
հասույթ,
հասկանալ,
բարեհասակ,
անհասակ,
երագահաս,
տհաս,
ձեռնհաս,
վերահաս,
կարճահասակ,
վաղահաս,
վաղահասակ
Նոր՝
հասութաբեր, հասունություն
հասութաբեր, հասունություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
asnoti «հասնում է»
Մատենագիտություն
KEWA 66
Տե՛ս նաեւ
ՀԱՍԱԿ
«մի փշատեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hasak
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 47
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։