Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 474 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԿԱՍՍԻՈՊԵ
(Քասիոպէ)
«մի համաստեղութիւն»
(աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Κασσιόπη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 535
ԿԱՍՏ
«աքցան»
Ծագումն անհայտ է
ԿԱՍՏԱՆԱՅ
(կաստանոն)
«շագանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καστανέα
Աղբյուր՝ հուն. κάστανον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաստանայի,
կաստանիկ,
կաստանենի,
կաստաննոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 535
ԿԱՍՏԻՆ
(կաստապրին, կոստոպրին, կոսպրին)
«թանաքաման, կաղամար»
Ծագումն անհայտ է
ԿԱՏԱԲ
«մի թռչուն»
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ կատակ «մի թռչուն» կամ արաբ. judāf (կարդացուած՝ yadāf) «մի թռչուն՝ մի տեսակ ագռաւ (՞)» բառերի հետ։
Տե՛ս նաեւ
ԿԱՏԱԳԱՀԵԼ
(ԲՀ՝ նաեւ կատահակել)
«կազդուրուել» կամ «քաջալերուել»
Անստույգ
Անստոյգ բառ։ Ծագումն անհայտ է։
ԿԱՏԱԿ
I
(Ուտիքին յատուկ)
«մի թռչուն»
Ծագումն անհայտ է
ԿԱՏԱԿ
II
(կատիկ), -ի, -աց
«ծաղր, կատակ, կատակաբանութիւն, ծաղրածու, խեղկատակ»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet-
«խօսել, ասել»
(անմիջական նախաձեւ՝ *gʷed-)
Աղբյուր՝ մ. պ. kalak < *kataka- «բերդ, ամրոց», թուրֆ. qdg, պ. kada «տուն, բնակարան»
(կասկածելի)
«քաղաք»
Կասկածելի է բխեցումը հնդեւրոպական *gʷet- «խօսել, ասել» արմատի *gʷed- տարբերակից. - Աճ. ՀԱԲ 2, 536 (ըստ Լիդենի)։ Եթե կապուած է Ներսեսովիչի կալաք «կատակ» բառի հետ, ապա հաւանական է բառի իրանական ծագումը. t/l յարաբերութեան համար հմմտ. մ. պ. kalak (հայ. քաղաք) < *kataka- «բերդ, ամրոց», թուրֆ. qdg, պ. kada «տուն, բնակարան»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատակել,
կատականք,
կատակութիւն,
խաղակատակ,
այպանակատակ,
հացկատակ,
ծաղրակատակ
Նոր՝
կատակարան, կատակախօս, կատակասէր, կատակերգու
կատակարան, կատակախօս, կատակասէր, կատակերգու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gadati «ասում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 536
ԿԱՏԱՂ
«կատաղում, մոլեգնում»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատաղի,
կատաղել,
կատաղուն,
կատաղած,
կատաղումն,
կատաղախոտ,
կատաղանք,
կատաղի,
կատաղենի
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։