Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 472 / 919
ՀԱՆԳԱՄԱՆ
(-ք, -աց)
«հանգամանք, պարագայ, կերպ, եղանակ, ձեւ, օրինակ, կաղապար, մոդել, պատճառ, ապացոյց, տեղեկութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hangām
«ժամանակ, ժամկէտ, հանգամանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգամանալից,
հանգամանաւրէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 36;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՆԳԱՆԱԿ
(-ի, -աց (այլեւ -իւ))
(հանկանակ)
«հանգանակութիւն, հանգանակակից, հանգանակաբաժին»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգանակել,
հանգանակութիւն,
հանգանակապետ,
հանգանակաւոր,
հանգանակող
ՀԱՆԳԷՏ
(-ի)
«նման, հաւասար»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգիտապատիւ,
հանգիտակ,
հանգիտաքի,
հանգետրնբաց,
հանգետահասակ
ՀԱՆԳՈՅՆ
«նման, պէս»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hamgōn
Աղբյուր՝ պ. hamgōn
Աղբյուր՝ ավ. hamagaona
հմմտ. մ. պ., պ. hamgōn, այլեւ աւ. hamagaona
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգունակից,
հանգունաւոր,
հանգունապատիւ,
հանգունական,
երկնահանգոյն
Մատենագիտություն
H. AG 176;
Աճ. ՀԱԲ 37
Տե՛ս նաեւ
ՀԱՆԳՈՅՑ
(-ի, -ից)
«հանգոյց, կնճիռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Թերեւս կազմուած է -ոյց ածանցով՝ անգանիլ (անկանիլ) «հասնել, աւարտել» բայի յանգ արմատից, կամ, որ աւելի հաւանական է, հանգ «դադար, աւարտ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգուցել,
ոսկեհանգոյց
ՀԱՆԳՈՒՇ
(յանկուշ)
«զգոյշ, պարկեշտ, ամփոփ, կոկիկ»
Փոխառություն
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
(Հ)ԱՆԳՐԵՃ
«ամփոփում, սոթքում, քշտում»
Անստույգ
Աղբյուր՝ մ. պ. *ham-grēč
հմմտ. սակ. hamgrīt «հավաքել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգրիճել,
հանկրիճել,
յանկրիճել,
հանկրիճաձե
Զուգաբանություններ այլ լեզուներում
սակ.
hamgrīt «հավաքել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 38;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՆԳՐՈՒԱՆ
(-ի, -աց)
«հանգրվան, իջեւան, նավահանգիստ»
Փոխառություն
Թերեւս ծագում է իրանական աղբյուրից: Իրանական ծագման դեպքում կապ չունի հանգիստ բառի հետ:
Տե՛ս նաեւ
ՀԱՆԴԱԼ
(սխալմամբ՝ հանդաշ)
«վայրի ձմերուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hanzal
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 38
ՀԱՆԴԱԿ
«դեսպան»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Թերեւս կազմվել է սուրհանդակ բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 38
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։